Թուրքիան հայտնել է Ադրբեջանին արդիականացված կործանիչ հանձնելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i218240-Թուրքիան_հայտնել_է_Ադրբեջանին_արդիականացված_կործանիչ_հանձնելու_մասին
Ադրբեջանի ՌՕՈւ լրակազմը համալրվել է «Լաչին» արդիականացված կործանիչով։ Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով SavunmaSanayIST պորտալին, այս մասին տեղեկացրել է Ավիացիոն եւ տիեզերական արդյունաբերության թուրքական ընկերությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2024 14:06 Asia/Tehran
  • Թուրքիան հայտնել է Ադրբեջանին արդիականացված կործանիչ հանձնելու մասին

Ադրբեջանի ՌՕՈւ լրակազմը համալրվել է «Լաչին» արդիականացված կործանիչով։ Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով SavunmaSanayIST պորտալին, այս մասին տեղեկացրել է Ավիացիոն եւ տիեզերական արդյունաբերության թուրքական ընկերությունը։

Պարբերականը նշել է, որ խոսքը Թուրքիայի կողմից արդիականացված Су-25 МЛ կործանիչի մասին է։

«Կործանիչն իր անալոգներից տարբերվում է մի շարք առանձնահատկություններով։ Այն ունի կառավարվող ավիացիոն ռումբեր եւ Teber հրթիռներ, ինչպես նաեւ սարքավորում, որը թույլ է տալիս կառավարել թեւավոր հրթիռներ։ Զենքն արտադրվում է Թուրքիայում։

Ինքնաթիռն ունի АНС/ККС ծրագրային ապահովում թռիչքի հեռավորությունն ավելացնելու համար թեւերի հաշվին, հնարավորություններ վատ եղանակային պայմաններում դիտարկում իրականացնելու համար։

Ինքնաթիռը նաեւ ունի KGK հրթիռների լազերային ուղղորդման համակարգ։ KGK գլխավոր առավելությունը հրթիռի ուղղորդումն է մինչեւ 110 կիլոմետր հեռավորությամբ թիրախը խոցելու համար, ինչպես նաեւ ավելի քան 37 կիլոմետր բարձրությամբ հրթիռը ճիշտ կոմղնորոշելու հնարավորություն»,- թվարկված է հաղորդագրությունում։