Արդյոք ամերիկացի միլիարդատերերը հոգեբանական պատերազմ են վարո՞ւմ պաղեստինցիների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i218322-Արդյոք_ամերիկացի_միլիարդատերերը_հոգեբանական_պատերազմ_են_վարո_ւմ_պաղեստինցիների_դեմ
Washington Post-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ ամերիկացի բիզնեսմեններն ու միլիարդատերերը WhatsApp-ում խումբ են ստեղծել՝ Գազայի պատերազմի վերաբերյալ հասարակական կարծիք ձևավորելու նպատակով։ Խմբի անդամները Նյու Յորքի քաղաքապետին կոչ են արել ոստիկանության միջոցով ցրել Կոլումբիայի համալսարանում ուսանողների կողմից կազմակերպված պաղեստինամետ ցույցերը։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 23, 2024 12:10 Asia/Tehran
  • Արդյոք ամերիկացի միլիարդատերերը հոգեբանական պատերազմ են վարո՞ւմ պաղեստինցիների դեմ
    Արդյոք ամերիկացի միլիարդատերերը հոգեբանական պատերազմ են վարո՞ւմ պաղեստինցիների դեմ

Washington Post-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ ամերիկացի բիզնեսմեններն ու միլիարդատերերը WhatsApp-ում խումբ են ստեղծել՝ Գազայի պատերազմի վերաբերյալ հասարակական կարծիք ձևավորելու նպատակով։ Խմբի անդամները Նյու Յորքի քաղաքապետին կոչ են արել ոստիկանության միջոցով ցրել Կոլումբիայի համալսարանում ուսանողների կողմից կազմակերպված պաղեստինամետ ցույցերը։

Թերթը գրում է, որ ամերիկացի միլիարդատերերը փորձում են փոխել Գազայում Իսրայելի վարած պատերազմի իրական պատմությունը։

2023թ հոկտեմբերի 12-ին ձևավորված խմբում, որի նպատակն է փոխել Իսրայելի մասին  հասարակական կարծիքը, ներառված են մի քանի միլիարդատերեր, այդ թվում՝ Starbucks-ի գործադիր տնօրեն Հովարդ Շուլցը, Dell-ի հիմնադիր Մայքլ Դելը և Դոնալդ Թրամփի փեսայի եղբայր  Ջոշուա Քուշները։  

Հոդվածագիրը մտահոգիչ է համարում այն փաստը, որ խմբի անդամները փորձել են Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին համոզել՝ ոստիկանության միջոցով ցրել Կոլումբիայի համալսարանում ուսանողների կազմակերպած պաղեստինամետ ցույցերը։ Դա վկայում է այն մասին, որ փորձ է արվել ճնշել ուսանողներին ու փոխել նրանց կարծիքը, ինչը հակասում է ժողովրդավարությանը։

Washington Post-ը գրում է, որ խմբի անդամներն առաջարկել են վարձել անվտանգության աշխատակիցների՝ ցույցերի ժամանակ ոստիկանությանը օգնելու համար, ինչը վկայում է, որ հարուստների ռեսուրսները կարող են օգտագործվել  ցույցերը ճնշելու համար:

«Ընթացիկ իրադարձություններն Իսրայելում» խմբին անդամակցել է ավելի քան 100 անդամ։ Այն ստեղծել է անշարժ գույքի ոլորտի մագնատ Բարրի Սթերնլիխտը, ով ուղղակիորեն չի մասնակել քննարկումներին, այլ իր աշխատակցի միջոցով։   Վերջինս ասել է, որ խմբի նպատակն է  օգնել Իսրայելին «հաղթել ԱՄՆ-ում հասարակական կարծիքի պատերազմում»։ Մինչդեռ Իսրայելն ինքը փորձում է «հաղթել իրական պատերազմում»:

Պատերազմի ավելի քան 7 ամիսների ընթացքում Իսրայելը սպանել է ավելի քան 35 հազար պաղեստինցիների, որոնց մեծ մասը եղել են կանայք ու երեխաներ։ Միլիոնավոր մարդիկ պատերազմի հետևանքով տեղահանվել են։

Թերթը գրում է, որ  խմբի ավելի քան տասը անդամների անունները ներառվել են Forbes-ի միլիարդատերերի ամենամյա ցուցակում։

Հոդվածում ասվում է, որ պատերազմի սկզբում խմբի անդամները հանդիպումներ են ունեցել Իսրայելի նախկին վարչապետ և ներկայիս ընդդիմադիր գործիչ Նաֆթալի Բենեթի, կաբինետի անդամ Բենի Գանցի և ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգի հետ:

Նրանք նաև համագործակցել են Իսրայելի կառավարության հետ՝ մի ֆիլմի նկարահանման աշխատանքներում, որում ներկայացվում է ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումը, որի հետևանքով զոհվել է մոտ 1200 իսրայելցի։

Նշվում է, որ նոյեմբերին Սթերնլիխտը ԶԼՄ-ների և խոշոր բիզնեսմենների օգնությամբ 50 միլիոն դոլար արժողությամբ մեդիա արշավ է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ:

Անհրաժեշտ է ուշադիր լինել ուսանողական բողոքի ակցիաների և խոսքի ազատության սկզբունքի վրա նման գործողությունների ազդեցությանը։ Պատմությունը վկայում է, որ  ֆինանսական ռեսուրսները կարող են ազդել քաղաքական և սոցիալական որոշումների վրա և սպառնալ ազատությանն ու սոցիալական արդարությանը:

Ի վերջո, նման գործողությունները բիզնեսին հնարավորություն են տալիս միջամտել քաղաքական և սոցիալական հարցերին և նման քայլերի սահմանափակումն անհրաժեշտ է՝ իշխանության և հարստության չարաշահումը կանխելու համար:

 

Աղբյուր՝

US billionaires joined Whatsapp group to 'change Israel narrative'. 2024. . Middle East Eye.Business titans privately urged NYC mayor to use police on Columbia protesters, chats show. 2024. The Washington Pos