Իսրայելը Գազայում իր նպատակներից ոչ մեկին չի հասել. Պոլյանսկի
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողության ամիսների ընթացքում չի հասել իր ղեկավարության կողմից դրված նպատակներից ոչ մեկին և խաթարում է պատանդներին ազատ արձակելու միջազգային միջնորդների ներկայիս ջանքերը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Իսրայելը բացարձակապես ոչ մի խթան չունի ռազմական գործողությունները դադարեցնելու համար, չնայած այն հանգամանքին, որ դրանք շարունակվում են արդեն յոթ ամիս։ Եվ միանգամայն ակնհայտ է, որ նա չի կատարել իր գործողության նպատակներից ոչ մեկը՝ հայտարարված վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից: Հատուկ մտահոգություն է առաջացնում այն, որ ՀԱՄԱՍ-ի (պաղեստինյան շարժման,– խմբ.) պատանդների կյանքը բացահայտ վտանգի տակ է, իսկ Իսրայելը ոչ մի գործողություն չի ձեռնարկում այդ խնդիրը լուծելու համար», - ասել է Պոլյանսկին։
Ինչպես նշել է բարձրաստիճան դիվանագետը, Իսրայելի նման դիրքորոշումը բարդացնում է միջազգային միջնորդների ջանքերը, որոնք նպաստում են Գազայում կրակի դադարեցմանը և, ի վերջո, պատանդների ազատ արձակմանը: