Առաջիկայում նախատեսվում է Հյուսիսային Կովկասից դեպի Իրան ուղիղ թռիչքներ կազմակերպել
Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության երկկողմ համագործակցության զարգացման դեպարտամենտի տնօրենը հայտարարել է, որ երկու ամսից խմբային ճանապարհորդությունների դեպքում Իրանի հետ վիզայի ռեժիմը կչեղարկվի, հավելելով․ «Ռուսաստանը նպատակ ունի դաշնային մակարդակով ուղիղ չվեթներ իրականացնել դեպի Իրան»։
Պավել Կալմիչեկն ասել է․ «Անցած տարի իրանցի զբոսաշրջիկների առաջին խումբն առանց վզիայի այցելեց Ռուսաստան։ Դրանից հետո կայացել են մի շարք հանդիպումներ՝ Ռուսաստանից Իրան ուղիղ չվերթներ կազմակերպելու նկատակով։ Այժմ այդ հարցին հետևում ենք դաշնային մակարդակով»։

Անդրադառնալով Մոսկվա-Թեհրան թռիչքներին, նա նշել է, որ իրականացվում են աշխատանքներ՝ ՌԴ այլ շրջաններից Իրան ուղիղ չվերթներ կազմակերպելու ուղղությամբ։
Պատասխանելով Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետության պաշտոնյային, ով նշել է, որ մինչ կորոնավիրուսի պանդեմիան Կազանից թռիչքներ են իրականացվել Իրան, որոնք հետագայում դադարեցվել են, Կալմիչեկն ասել է. «Մենք պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել դեպի Իրան թռիչքների մեկնարկին, և կարող ենք նաև սուբսիդիներ հատկացնել այդ նպատակով»։