Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը կքննարկվի Թուրքիայի Անվտանգության խորհրդում
https://parstoday.ir/hy/news/world-i218510-Երևանի_և_Բաքվի_միջև_խաղաղ_գործընթացը_կքննարկվի_Թուրքիայի_Անվտանգության_խորհրդում
Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, հաղորդում Է TRT Haber-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2024 11:13 Asia/Tehran
  • Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը կքննարկվի Թուրքիայի Անվտանգության խորհրդում

Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, հաղորդում Է TRT Haber-ը:

Ի թիվս այլ հարցերի, մասնակիցները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հունաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Ընդ որում, հանդիպման հիմնական հարցը կդառնա Սիրիայում և Իրաքում քրդական ջոկատների կամ «ահաբեկչության դեմ պայքարը» և Իրաքի հետ սահմանին «անվտանգության միջանցքի» ստեղծումը:

Ազգային անվտանգության խորհուրդն այս տարի երրորդ անգամ նիստ կանցկացնի: