Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը կքննարկվի Թուրքիայի Անվտանգության խորհրդում
Մայիս 28, 2024 11:13 Asia/Tehran
Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, հաղորդում Է TRT Haber-ը:
Ի թիվս այլ հարցերի, մասնակիցները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հունաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Ընդ որում, հանդիպման հիմնական հարցը կդառնա Սիրիայում և Իրաքում քրդական ջոկատների կամ «ահաբեկչության դեմ պայքարը» և Իրաքի հետ սահմանին «անվտանգության միջանցքի» ստեղծումը:
Ազգային անվտանգության խորհուրդն այս տարի երրորդ անգամ նիստ կանցկացնի: