Սիոնիստական ռեժիմի նախագահը մեկնելու է Բաքու
Սիոնիստական ռեժիմի ղեկավար Իսահակ Հերցոգը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու կլիմայի փոփոխությունների 29-րդ համաժողովին։
Սիոնիստական ռեժիմի նախագահը Ադրբեջանի Անկախության օրվա (մայիսի 28-ի) կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում իր այցելության մասին հայտնել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին։
Հերցոգն իր հանձնառությունը հայտնելով Բաքվի և Թելավիվի երկկողմ հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ, ասել է, որ երկու կողմերի միջև համագործակցությունը հասել է նոր բարձունքի և ապագայում ևս ավելի կընդլայնվի այն։
Այսօր Ադրբեջանում Սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու ազդեցությունն ընդլայնվել է տնտեսական, էներգետիկ, հետախուզական և ռազմական ոլորտներում, թեև թվում է, թե այս տարիներին Բաքվի լարվածություններից շատերը պայմանավորված են եղել Սիոնիստական ռեժիմի միջամտություններով։
Ադրբեջանում ներկայություն ունենալով Սիոնիստական ռեժիմը ձգտում է անապահով դարձնել տարածաշրջանը և այդպիսով ենթահող ստեղծել իր ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու համար։