Հիմարություն է. Պուտինը` ՌԴ-ի հետ սահմանների մոտ օտարերկրյա զինվորականներ պահելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i218556-Հիմարություն_է._Պուտինը_ՌԴ_ի_հետ_սահմանների_մոտ_օտարերկրյա_զինվորականներ_պահելու_մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել այն ենթադրությունները, թե Ուկրաինայում օտարերկրյա զինվորականների նպատակը կարող է լինել «ուկրաինական զորքերին ազատելը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 29, 2024 12:17 Asia/Tehran
  • Հիմարություն է. Պուտինը` ՌԴ-ի հետ սահմանների մոտ օտարերկրյա զինվորականներ պահելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել այն ենթադրությունները, թե Ուկրաինայում օտարերկրյա զինվորականների նպատակը կարող է լինել «ուկրաինական զորքերին ազատելը»:

«Ուկրաինայի սահմանի երկայնքով կանգնած ինչ-որ ստորաբաժանումներ ազատելու անվան տակ (ազատեն, որ ուղարկեն մարտի դաշտ ) սահմանների երկայնքով (օտարերկրյա զինվորականներ. խմբ) պահելը անհեթեթություն է և հիմարություն։ Այդքան բան»,-ասել է նախագահը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։