Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև տարածաշրջանային ինտեգրացիայի իրականացման անհրաժեշտությունը
«Ղոդս» թերթին տված հարցազրույցում Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանն ասել է.-«Արևմտականացման գործընթացի շարունակումը թե՛ ի վնաս Հայաստանի է, որովհետև նրա տարածքային ամբողջականությունը ավելի է թուլանալու, և թե՛ ի վնաս Ռուսաստանի, ինչի արդյունքում Մոսկվան կկորցնի իր դիրքերը Կովկասում։Այս ժամանակահատվածում Իրանը կարող է հանդես գալ որպես միջնորդ և օգնել երկու երկրներին ընդհանուր ըմբռնման հասնել խնդիրների վերաբերյալ»։
Կովկասյան տարածաշրջանի այս վերլուծաբանը համոզված է ,որ Հայաստանի տեսակետն է՝ Արևմուտքին մերձենալով ապահովել իր անվտանգությունը։ Իհարկե, վերջերս տեղի ունեցած բրյուսելյան հանդիպումը ցույց տվեց, որ Արևմուտքն ու Եվրամիությունը մեծ ուշադրություն չեն դարձնում Հայաստանի անվտանգությանը և միայն ձգտում են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը որպես հենակետեր օգտագործել՝ կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու և այդ երկրների ապառուսականացման գործընթացն արագացնելու համար։ Ինչպես ականատես եղաք,ԵՄ-ն հայտարարեց,որ առաջիկա չորս տարիներին 270 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին, ինչը շատ չնչին գումար է։
Մովահեդյանը հավելել է,-«Հայաստանը Իրանին դիտարկում է որպես սպառնալիքների գործընթացում հավասարակշռություն ստեղծելու կարողություն ունեցող երկրի։ Այդ իսկ պատճառով Թեհրանը պետք է օգնի այս երկրին նվազեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Երևանի դեմ ուղղված սպառնալիքները»։
Այս քաղաքական վերլուծաբանի կարծիքով, կովկասյան տարածաշրջանի խնդիրները լուծելու և մարտահրավերները նվազեցնելու համար անհրաժեշտ է երեք երկրներ՝ Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի միավորվելը, համատեղ ջանքերը և նրանց քաղաքականությունների համակարգումը։