Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Մայիս 29, 2024 15:59 Asia/Tehran
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ դրա մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով եղբայրական երկիր կատարած աշխատանքային այցի և «Բարձր մակարդակի դիտորդների օրը»՝ «EFES-2024» բազմազգ զորավարժությունների շրջանակում նախատեսվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ՊՆ ղեկավարության և մասնակցությամբ», հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: