Համաշխարհային հարավի երկրներն այսպես են վերադարձել իշխանության
(last modified Thu, 30 May 2024 12:52:40 GMT )
Մայիս 30, 2024 16:22 Asia/Tehran
  • Համաշխարհային հարավի երկրներն այսպես են վերադարձել իշխանության

Ռուս-ուկրաինական պատերազմն արևմտյան դիտորդներին հիշեցրեց, որ գերտերություններից ու նրանց դաշնակիցներից այն կողմ նույնպես աշխարհ կա։ Այդ աշխարհում աֆրիկյան, ասիական և լատինաամերիկյան երկրներն են, որոնք դիմակայել են հակամարտության մի կողմի ակնհայտ կողմնակալությանը: Ուստի պատերազմը, որպես աշխարհաքաղաքականության հիմնական գործոն, ուշադրությունը սևեռել է «համաշխարհային հարավի» վրա։


«Համաշխարհային հարավի» վերադարձը

Հետսառըպատերազմյան միաբևեռ աշխարհում  թվում էր, թե «համաշխարհային հարավը» մշտապես մարգինալացված է: Սակայն այսօր այն վերադարձել է։ Բայց ոչ թե որպես ինչ որ խումբ, այլ որպես աշխարհաքաղաքական իրականություն։

 

«Համաշխարհային հարավի» տարածքը

«Համաշխարհային հարավը» ներառում է Հարավարևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի կղզիները և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը: 

 

«Համաշխարհային հարավի» երկրների բնութագրերը

«Համաշխարհային հարավի» երկրներն ունեն մի քանի ընդհանրություն: Դրանց մի մասում եվրոպական գաղութատիրության հիշողությունները դեռևս հանդիսանում են աշխարհաքաղաքական մտածողության ձևավորման գործոն։ Այս երկրները նաև մեծապես կենտրոնացած են առևտրի, ներդրումների ներգրավման և արժեշղթայի արդիականացման վրա:

 

«Համաշխարհային հարավի» երկրների հարստությունը

20-րդ դարից սկսած  «Համաշխարհային հարավի» շատ երկրներ հարստացել են  ու ավելի խելացի դարձել։ Դրանք սովորել են խաղալ երկու դաշտում (մի կողմից ԱՄՆ, Ճապոնիա և Եվրոպա, մյուս կողմից՝ Չինաստան-Ռուսաստան դաշինք)՝ ինչը նրանց հնարավորություն է  տալիս օգուտ ստանալ։

 

«Համաշխարհային հարավի» երկրների դերն ուկրաիանկան պատերազմում

«Համաշխարհային հարավի»  երկրները լծակներ են ձեռք բերել ժխտման ուժի միջոցով։ Դրանք բոլորը մերժել են Ուկրաինայի պատերազմի պատրվակով Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները։ Իսկ մի քանիսը նույնիսկ  մեծացրել են Մոսկվայի հետ առևտուրը՝ չեզոքացնելով արևմտյան պատժամիջոցները։

 

«Համաշխարհային հարավի»  երկրները դժգոհ են որոշումներ կայացնող համաշխարհային կառույցներում իրենց դերից

«Համաշխարհային հարավի»  երկրները դժգոհ են որոշումներ կայացնող համաշխարհային կառույցներում իրենց դերից։

Դա խոչընդոտում է նրանց իրական տնտեսական ազդեցությանը: Այս երկրներից մի քանիսն ունեն հանքային ռեսուրսներ, մատակարարման շղթաներ և նորարարական կարողություններ, ինչն անհրաժեշտ է համաշխարհային աճի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար։ Եվ 20-րդ դարի համեմատ, այդ հնագմանաքը նրանց ավելի մեծ ուժ է տալիս։

 

Միավորված ազգերի կազմակերպության համակարգը բարեփոխելու կոչ

Գլոբալ հարավի բոլոր երկրների իրավիճակը հիմնարար փոփոխությունների, այդ թվում ՄԱԿ-ի համակարգում, հրատապություն է առաջացնում։ Այդուհանդերձ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումներն արագ չեն իրականացվի։

Միացյալ Նահանգները շարունակում է գերիշխել միջազգային ֆինանսական հարցերում, և այս դիրքը այս երկրին թույլ է տալիս աշխատել իր հիմնական դաշնակիցների հետ՝ կիրառելու երկրորդական պատժամիջոցներ, որոնք իրականում ուղղված են գլոբալ հարավի երկրներին:

 

Նոր Համաշխարհային հարավի ապագան

Ժամանակի ընթացքում նոր Համաշխարհային հարավը կարող է ստիպել մեծ տերություններին գոնե մասամբ արձագանքել իր պահանջներին՝ միջազգային կառույցներում ավելի շատ ներկայության համար և զերծ մնալ միջնորդված պատերազմների մեծ մասին մասնակցելուց:

Նոր Գլոբալ Հարավն իր ազդեցությունն իրականացնում է հիմնականում ազգային շահերի վրա հիմնված կառավարությունների անհատական ​​գործողությունների միջոցով: Նրանց ձայնը արդեն լսելի է կլիմայի փոփոխության և դոլարի հեգեմոնիայի դեմ պայքարի երկու հարցերում։

Միևնույն ժամանակ, Նոր հարավի երկրների աշխարհագրական տարանջատումը միմյանցից և նրանց կենտրոնական շահերի վրա ազդող տարաձայնությունների բացակայությունը, հավանաբար, երաշխավորում է, որ նրանց հարաբերություններն ապագայում կմնան ջերմ։