Սուդանը հաստատել է Կարմիր ծովում ռուսական ռազմածովային բազա կառուցելու պատրաստակամությունը
https://parstoday.ir/hy/news/world-i218710-Սուդանը_հաստատել_է_Կարմիր_ծովում_ռուսական_ռազմածովային_բազա_կառուցելու_պատրաստակամությունը
Սուդանը չի հրաժարվում Կարմիր ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա կառուցելու իր պարտավորությունից: Նախագիծը կիրականացվի արարողակարգային որոշ հարցերի հստակեցումից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2024 12:51 Asia/Tehran
  • Սուդանը հաստատել է Կարմիր ծովում ռուսական ռազմածովային բազա կառուցելու պատրաստակամությունը

Սուդանը չի հրաժարվում Կարմիր ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա կառուցելու իր պարտավորությունից: Նախագիծը կիրականացվի արարողակարգային որոշ հարցերի հստակեցումից հետո:

Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանում Սուդանի դեսպան Մոհամեդ Սիրաջը:

Նա նշել է նաև, որ Արագ արձագանքման ուժերի դեմ ռազմական գործողություններում Սուդանի ազգային կանոնավոր բանակը տիրել է նախաձեռնությանը: «Եթե ​​պատերազմի սկզբում Ազգային բանակը պաշտպանվում էր, ապա հիմա հակառակ պատկերն է՝ այն հարձակվում է, և ունի աշխարհազորայիններին արմատախիլ անելու հստակ ծրագիր»,- հայտարարել է նա:

2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում արյունահեղ մարտեր են ընթանում Արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։ Կողմերը հակասական տեղեկություններ են հայտնում մարտական ​​գործողությունների ընթացքի մասին:

Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ երկրում շարունակվող մարտերը կարող են հանգեցնել համաճարակների բռնկման և առողջապահական համակարգի փլուզման:

ՄԱԿ-ի տվյալներով՝ մարտական գործողությունների պատճառով ավելի քան 8,2 միլիոն սուդանցիներ լքել են իրենց տները, մոտ 1,7 միլիոնը հանգրվանել են հարևան երկրներում: Երկրի առողջապահության նախարարը հայտարարել է, որ բախումների հետևանքով մեկ տարվա ընթացքում զոհվել է շուրջ 13 հազար մարդ, ավելի քան 30 հազարը տուժել է։