Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է Սիոնիստական ռեժիմի դիրքերը
https://parstoday.ir/hy/news/world-i218808-Լիբանանի_Հեզբոլլահը_հրթիռակոծել_է_Սիոնիստական_ռեժիմի_դիրքերը
Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է  Պաղեստինի հյուսիսում Սիոնիստական ռեժիմի դիրքերը։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2024 06:25 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է Սիոնիստական ռեժիմի դիրքերը

Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է  Պաղեստինի հյուսիսում Սիոնիստական ռեժիմի դիրքերը։ 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հրթիռակոծվել է Արևմտյան Գալիլեայում տեղակայված ռազմաբազան։ 
Հեզբոլլահը հայտարարել է, որ հրթիռ է արձակել  իսրայելցի զինվորների ուղղությամբ, որոնք մտել են Մալիքիա ռազմաբազա։ 
Եբրայալեզու «Եդիոտ Ահարոնոտ» թերթը հաղորդել է, որ Լիբանանից 10 հրթիռ է արձակվել Գալիլեայի ուղղությամբ, և Մալիքիայում միացել են անվտանգության  ազդանշանները։ 
Երեքշաբթի օրը Լիբանանի Հեզբոլլահը հայտարարեց Պաղեստինի հյուսիսում և Սիրիայի գրավյալ Գոլանի շրջանում տեղակայված իսրայելական դիրքերի վրա հրթիռներով ու ԱԹՍ-ներով  իրականացված հարձակումների մասին։ 
Հարձակման հետևանքով զոհերի մասին հայտարարություն չի արվել։  
Վերջին ամիսներին Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի սարսափելի հանցագործությունների և այս տարածաշրջանում պաղեստինցիների ցեղասպանության ֆոնին,  Լիբանանի Հեզբոլլահը գրավյալ տարածքների հյուսիսում թիրախավորել է ռեժիմի ռազմական դիրքերը, ինչը վախեցրել է տարածքի բնակիչներին։  
Մինչ այժմ տասնյակ հազարավոր սիոնիստներ հեռացել են Լիբանանի սահմանների մոտ գտնվող բնակավայրերից՝ վախենալով Դիմադրության հարձակումներից։