Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է Սիոնիստական ռեժիմի դիրքերը
Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է Պաղեստինի հյուսիսում Սիոնիստական ռեժիմի դիրքերը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հրթիռակոծվել է Արևմտյան Գալիլեայում տեղակայված ռազմաբազան։
Հեզբոլլահը հայտարարել է, որ հրթիռ է արձակել իսրայելցի զինվորների ուղղությամբ, որոնք մտել են Մալիքիա ռազմաբազա։
Եբրայալեզու «Եդիոտ Ահարոնոտ» թերթը հաղորդել է, որ Լիբանանից 10 հրթիռ է արձակվել Գալիլեայի ուղղությամբ, և Մալիքիայում միացել են անվտանգության ազդանշանները։
Երեքշաբթի օրը Լիբանանի Հեզբոլլահը հայտարարեց Պաղեստինի հյուսիսում և Սիրիայի գրավյալ Գոլանի շրջանում տեղակայված իսրայելական դիրքերի վրա հրթիռներով ու ԱԹՍ-ներով իրականացված հարձակումների մասին։
Հարձակման հետևանքով զոհերի մասին հայտարարություն չի արվել։
Վերջին ամիսներին Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի սարսափելի հանցագործությունների և այս տարածաշրջանում պաղեստինցիների ցեղասպանության ֆոնին, Լիբանանի Հեզբոլլահը գրավյալ տարածքների հյուսիսում թիրախավորել է ռեժիմի ռազմական դիրքերը, ինչը վախեցրել է տարածքի բնակիչներին։
Մինչ այժմ տասնյակ հազարավոր սիոնիստներ հեռացել են Լիբանանի սահմանների մոտ գտնվող բնակավայրերից՝ վախենալով Դիմադրության հարձակումներից։