Հունիս 06, 2024 19:37 Asia/Tehran
  • Չինաստանը  քննադատել է ՄԱԳԱՏԷ-ին Իրանի միջուկային ծրագրի դեմ ընդունած բանաձեւի համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչը քննադատել է գործակալությանը Իրանի միջուկային ծրագրի դեմ բանաձեւին հավանություն տալու համար։

Չինական «Սինհուա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չորեքշաբթի օրը Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Լի Սունգն ասել է,-«Առճակատումը չի լուծի Իրանի միջուկային հարցը և միայն կթուլացնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Իրանի համագործակցության ոգին, և դա ավելի կբարդացնի իրավիճակը»։

Լի Սունգը հավելել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին անցյալ տարվա մայիսի սկզբին հաջող ուղևորություն ունեցավ Իրան և խոսեց իրանական կողմի հետ կառուցողական խորհրդակցությունների մասին, և որ երկու կողմերը պարտավորվել են  հավատարիմ մնալ երաշխիքների համաձայնագրին»։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչը կարևորել է վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին, որը պաշտոնապես կոչվում է ՀԳՀԾ։ Նա ասել է,- «Ամերիկան, որպես ՀԳՀԾ-ն խափանող կողմ, պետք է ցույց տա իր ազնվությունը և բոլոր կողմերի հետ պետք է համագործակցի դրա լիարժեք և արդյունավետ իրականացման  հիմքերը վերականգնելու համար»։

Չինացի այս պաշտոնյան բոլոր կողմերին կոչ է արել  հանգիստ և պատասխանատու մոտեցմամբ դիտարկել ներկա իրավիճակը և լուրջ քայլեր ձեռնարկել՝ աջակցելու գործակալության և Իրանի միջև համագործակցության ամրապնդմանը և քաղաքական ու դիվանագիտական ​​ջանքեր գործադրել Իրանի միջուկային հարցը ճիշտ հուն վերադարձնելու համար։

Շարունակվելով Իրանի միջուկային ծրագրի դեմ արևմտյան երկրների թշնամական քայլերը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առավարիչների խորհրդում հավանության է արժանացել երեք եվրոպական երկրների՝  Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ առաջարկված բանաձեւը։

Այս երեք երկրների առաջարկած բանաձեւում, որը հաստատվել է ձայների 20 կողմ, երկու դեմ եւ 12 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ առանց անդրադառնալու ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությանը, Թեհրանից պահանջվոմ է «անհրաժեշտ և հրատապ միջոցներ ձեռնարկել՝  անվտանգային խնդիրները լուծելու ուղղությամբ»։ 

Պիտակ