ՀԱՄԱՍ-ին ու Եգիպտոսին վերագրվող սպանություններից մինչև միջամտություն ուսանողական բողոքի ցույցերին
Իսրայելի հետախուզական ծառայության կողմից կիրառվող մարտավարություններից է «կեղծ դրոշը», որի շրջանակներում իրականացվում են տարբեր երկրների դեմ ուղղված գործողություններ։
Դրանք իրականացվում են ռազմական, կիսառազմական, հետախուզական կամ քաղաքական կառույցների կողմից, այնպես, որպեսզի տպավորություն ստեղծվի թե դրանք իրականացվել են այլ խմբերի կողմ երկրների կողմից։
Որպես օրինակ՝ գործողության մասնակիցները կրում են հակամարտության մյուս կողմի դրոշն ու ռազմական հագուստը, իսկ բնակավայրերի վրա հարձակվելուց ու մարդկանց կոտորելուց հետո, մեղադրանքն ուղղվում է վերջինիս դեմ։ Այդպիսով, իսկական հանցագործները թաքցնում են իրենց իսկական դեմքն ու վարկաբեկելով մյուս կողմին, ենթահող ստեղծում վերջինիս վրա հարձակվելու համար։
Ռեժիմի լրտեսական գործակալությունը՝ «Մոսադը» նման գործողությունների հարուստ փորձ ունի։
Նման գործողություն ևս մեկ օրինակ է Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացված քիմիական հարձակումը, որի իրականացման հրամանը տալու մեջ պետք է մեղադրվեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Իսկ Իսրայելի հակաիրանական դավադրության օրինակներից կարելի է նշել Փարիզի արվարձաններում «Մոջահեդինե խալղ» ահաբեկչական խմբավորման հանդիպման վայրում ռմբադրության մասին կեղծ պատմությունը։
2018թ հունիսի 30-ին, խմբավորման հերթական հանդիպումից ժամեր անց, Փարիզի ոստիկանությունը հայտարարեց, որ Իսրայելի հետախուզական և Բելգիայի, Ավստրիայի և Գերմանիայի անվտանգության մարմինների համագործակցությամբ, կանխվել է հանդիպման վայրում ռումբի պայթյունը։
Ավելի ուշ, անդրադառնալով գործի շրջանակներում Բելգիայում իրանցի ամուսինների ձերբակալությանը, աևմտյան ԶԼՄ-ները հայտարարեցին, թե ռմբադրությունն իրականացրել են նրանք։ Այնուհետև հաղորդվեց, թե ձերբակալված զույգը կապ է ունեցել Վիեննայում բնակվող իրանցի դիվանագետի հետ։ Միաժամանակ հաղորդվեց Գերմանիայում իրանցի դիվանագետի ձերբակալության մասին։
Որոշ ժամանակ անց, Իրանի անվտանգության մարմինները պարզեցին, որ դա Իսրայելի հերթական «կեղծ դրոշ» գործողությունն էր։
Ավելի վաղ՝ 2014 թվականի հուլիսին, Թել Ավիվը ՀԱՄԱՍ-ին մեղադրել էր Հորդանան գետի արևմտյան ափին մի քանի իսրայելցի ավանաբնակների առևանգման մեջ: Սակայն սիոնիստ պաշտոնյաների հայտարարություններից պարզ դարձավ, որ անհետացած իսրայելցիներին գտնելու հետախուզական գործողությունը հերթական «կեղծ դրոշ» գործողությունն էր, որի նպատակն էր ոտնձգություն կատարել Հորդանան գետի Արևմտյան ափի և Գազայի հատվածի պաղեստինյան հողերի վրա։
Իսրայելի նախկին վարչապետ Յաիր Լապիդը հայտարարեց, որ գործողության նպատակն էր պարտության մատնել ՀԱՄԱՍ-ին։ Պատմությունը վերանայելու դեպքում կարելի է հանդիպել նման բազմաթիվ դեպքերի։
1954թ Իսրայելի բանակի հակահետախուզական ծառայությունը Եգիպտոսում պետք է իրականացներ «Սուսաննա» գաղտնի գործողությունը, որի ընթացքում իսրայելցի գործակալները պետք է ռմբադրություն իրականացնեին, այնուհետև դրա մեջ մեղադրեին «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը և Եգիպտոսի կոմունիստներին։
Գործողությունը պետք է իրականացնեին Եգիպտոսում բնակվող մի խումբ հրեաներ։ Վերջիններս պետք է ռմբադրություն իրականացնեին տեղական, ամերիկյան ու բրիտանական կազմակերպությունների գրասենյակներում։ Գործողության նպատակն էր անապահովություն ստեղծել Եգիպտոսում, որպեսզի Բրիտանիան կարողանա ապահովել իր ռազմական ներկայությունը Սուեզի ջրանցքում։ Սակայն այն ձախողվեց և ռեժիմի պատերազմի նախարար Պինհաս Լավոնը հրաժարական տվեց։
Գործողության բացահայտումից հետո, ձերբակալվեցին մի խումբ եգիպտոսաբնակ հրեաներ և Իսրայելի գործակալներ։ Կասկածյալներից Յուսեֆ Կարմոն և Միր Մաքս Բինթն ինքնասպան եղան բանտում։
Թեև 51 տարի շարունակ Իսրայելը հրաժարվում էր ստանձնել գործողության պատասխանատվությունը, սակայն 2005թ․ դրա մի խումբ մասնակիցներ երախտագիտության մեդալ ստացան Իսրայելի այն ժամանակվա նախագահ Մոշե Կացավից։
«Կեղծ դրոշ» գործողության մյուս օրինակը 1967թ հունիսի 8-ին իրականացված հարձակումն էր ամերիկյան հետախուզական նավի վրա։ Այդ օրը, արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմին զուգահեռ, Իսրայելի կործանիչներն ու ռազմանավերը հարձակում իրականացրեցին ամերիկյան նավի վրա։ Հարձակման մեջ մեղադրվեցին արաբները։ Դրա հետևանքով զոհվեց անձնակազմի 34 անդամ, վիրավորվեց՝ 171 հոգի, իսկ նավը մեծ վնաս կրեց։
Գործողության նպատակն էր ԱՄՆ-ին ներքաշել Եգիպոտսի հետ պատերազմի մեջ ու տապալել այդ երկրի նախագահ Գամալ Աբդել Նասերին։
Այս գործողություններից հերթականն իրականացվեց 2023թ հոկտեմբերի 7-ին, Գազայի պատերազմի մեկնարկի օրը։ Այդ օրը սիոնիստական քարոզչամեքենան հայտարարեց, թե ՀԱՄԱՍ-ի ուժերը հարձակվել են Գազայի հատվածի մոտ գտնվող Ռայմ քաղաքում անցկացված երաժշտական փառատոնի մասնակիցների վրա և սպանել մի քանի հարյուր մարդու։ Սակայն կեղծիքը շատ արագ բացահայտվեց։
«Հաարեցում» լույս տեսած հոդվածը, որում հղում էր արվում Իսրայելի ոստիկանության անցկացրած հետաքննությանը, վկայում է, որ ՀԱՄԱՍ-ը տեղյակ չի եղել փառատոնի մասին և հարձակումն իրականացրել է ռեժիմի բանակի ուղղաթիռը։ Հարձակման հետևանքով զոհվել էր 364 մարդ։
Սակայն «կեղծ դրոշ» գործողությունները միայն ռազմական բնույթ չեն ունենում։ Որոշ հաղորդումների համաձայն՝ Իսրայելի կողմից հավաքագրված ուժերը միանում են հակասիոնիստական ուսանողական բողոքի ցույցերին, այնուհետ վնասում շինությունները, հարձակվում մարդկանց վրա, փակում ճանապարհներ, որպեսզի արևմտյան երկրների քաղաքացիներին դրդեն բողոքել պաղեստինամետ ցույցերի մասնակիցներից։