Իսրայելցի «տրոլներն» իրանցիների, հինդուների, մուսուլմանների և եվրոպացիների անունից ատելություն են տարածում
Տարիներ շարունակ Սիոնիստական ռեժիմը վարժեցրել է հազարավոր «համացանցային տրոլների», որոնք կեղծ էջեր բացելով, ատելություն են տարածում։
Ըստ Pars Today-ի՝ «տրոլը» համացանցային տերմին է և վերաբերում է նրանց, ովքեր հատուկ նպատակներով ծրագրավորված հաղորդագրություններ են հրապարակում համացանցում, որպեսզի ազդեն մյուս օգտատերերի մտքերի վրա և նրանց ստիպեն էմոցիոնալ արձագանել։
Ստորև ներկայացված լուսանկարը հրապարակվել է 2016թ։ Այն զգուշացնում է Իսրայելի «տրոլների ֆերմայի» մասին։ Այս տերմինը կիրառվում է այն մարդկանց դեպքում, ովքեր գումարի դիմաց ապատեկեղատվություն են տարածում համացանցում։
Իսրայելի ռեժիմը հպարտությամբ հայտարարեց այս ծրագրի մեկնարկի մասին։ Ռեժիմը փորձում է ծրագրում ներգրավված 13 հազար երիտասարդների միջոցով արդարացնել իրեն համշխարհային հասարակության աչքերում։
Խմբի առաջադրանքը կոչվում է «Հասբարա», ինչը համարյա համարժեք է բացատրել բառին։ Քանի որ աշխատանքի նպատակն է բացատրություն ներկայացնել անհատական կամ խմբային գործողությունների մասին, այն անվանվել է «ռեակտիվ արձագանք իրադարձություններին»: Ընդհանուր առմամբ, նախագծի նպատակն է արդարացնել Պաղեստինում Իսրայելի հանցագործությունները։
Նույն 2016 թվականին հնչեցին բազմաթիվ նախազգուշացումներ այն մասին, որ այն տրոլների 90%-ը, ովքեր համացանցում քննարկում են Իսրայելի ու Պաղեստինի հարցը, կիրթ և պրոֆեսիոնալ մարդիկ են՝ կապված Սիոնիստական ռեժիմի հետ:
Իսրայելցիները նաև մարդկանց վա հոգեբանորեն ազդելու հմտություններ են փոխանցում աշխարհի որոշ ահաբեկչական և դիվերսիոն հաքերային խմբերին։ Դրանցից է «Մոջահեդինե խալղ» կամ «Մոնաֆեղին» խմբավորումը, որն օգտվելով Իսրայելի փորձից, տրոլների նմանատիպ ֆերմա է ստեղծել Ալբանիայում։ Ռազմական ասպարեզում ձախողվելուց հետո, խմբավորումն այժմ վերածվել է «ստեղնաշարային բանակի» և փորձում է համացանցում արդարացնել իրանցիների նկատմամբ իրականացրած իր հանցագործությունները։
Հոգեբանական պատերազմում Իսրայելի ակտիվ կառույցներից է Cyber Unit 8200-ը, որը համարվում է բանակի հետախուզական կազմակերպության (Աման) ենթախումբ։ Այն պատասխանատու է լրտեսության, օգտատերերի մոնիտորինգի և նրանց տեղեկատվության հավաքգրման, էլեկտրոնային գաղտնալսումների, կոդերի վերծանման և թվային կոդավորման համար։
Այս ստորաբաժանումն Իսրայելի բանակում ամենամեծ թվով ծառայողներն ունի։ Դրա անդամների մեծ մասը 16-18- տարեկան դեռահասներ են։
Այս ստորաբաժանման ծառայողները վարժ տիրապետում են մի քանի լեզուների, այդ թվում՝ պարսկերենին։ Հաղորդումների համաձայն՝ համացանցում հակաիրանական բովանդակություն տարածելու նպատակով, Իսրայելն իր զինվորներին պարսկերեն լզեվի հետ ծանոթացնում է դեռ դպրոցից։
Cyber Unit 8200-ի անդամները համացանցում տարածում են հակաիրանական բովանդակություն, Իրանի քաղաքական գործիչների դեմ ուղղվախ նյութեր, փորձելով համաշխարհային հանրության աչքերում խեղաթյուրել իրանի հակագաղութային դիրքորոշումը և հրահրել կրոնական ու քաղաքական բախումներ։
Նրանք նաև փորձում են առաջ մղել սիոնիստական գաղափարները, ազդել մուսուլմանների կարծիքի վրա, տարաձայնություններ սերմանել իսլամական աշխարհում, թունավորել մուսուլմանների մշակույթն ու մտքերը, ինչպես նաև հարձակվում են բարոյական, մարդկային և գաղափարական արժեքների վրա:
Նարնք մի խմբի համոզմունքների դեմ ուղղված գրառումներ են անում մեկ այլ խմբի անունից։ Օրինակ, նրանցից ոմանք մուսուլմանների անունից սպառնում են հինդու օգտատերերին, իսկ մյուսները հակառակն են անում։