«Ղոդս» օրաթերթ․ Հարավային Կովկասում լարվածության պատճառը Սիոնիստական ռեժիմն է
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող լարված իրավիճակին, «Ղոդս» թերթը գրել է․ «Հարավային Կովկասում քաղաքական-անվտանգային մարտահրավերները շարունակվում են և դրա ամենակարևոր պատճառը Սիոնիստական ռեժիմն ու արևմտյան երկրներն են»։
Նշելով, որ Հարավային Կովկասի ներքին հարցերին Իսրայելի միջամտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության շարունակման հիմնական պատճառն է, հոդվածագիրը հավելում է․ «Տարածաշրջանի լարված իրավիճակի սրմանը նպաստել է Իսրայելի ու Բաքվի միջև համագործակցության անվան տակ մեծ քանակությամբ զենքի վաճառքը։ Քանի որ չնայած Իսրայելի հետ քաղաքական-դիվանագիտական հարաբերություններին, Հայաստանը ռեժիմին համարում է անցանկալի տարր լարված տարածաշրջանում»։
Թերթը հավելում է․ «Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը բացասաբար է ազդում Հարավային Կովկասի երկրների վրա, միևնույն ժամանակ անհանգստություն պատճառելով Իրանին բոլոր ոլորտներում և վնասելով Թեհրան-Բաքու հարաբերություններին»։
Հոդվածում ասվում է․ «Իրանն Ադրբեջանի կարևորագույն հարևանն է։ Քանի որ երկու երկրներն ունեն ցամաքային ու ջրային երկար սահման, և կրոնական ու մշակութային ընդհանրություններ։ Եվ Ադրբեջանի տարածքում Սիոնիստական ռեժիմի ներկայությունը, ինչ ձևով էլ որ այն լինի, բացասական և կործանարար ազդեցություն կունենա Թեհրան-Բաքու հարաբերությունների վրա բոլոր ոլորտներում և մակարդակներում»: