Նահատակ Ամիր Աբդոլլահյանին մտահոգում էին Ասիայի ու Պաղեստինի հետ կապված հարցերը
«Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո, ԻԻՀ հանգուցյալ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը կարևոր դեր կատարեց Պաղեստինին աջակցելու տարածաշրջանային արշավների ձևավորման գործում։
Աբդոլլահյանն ազդեցիկ դեմք էր տարածաշրջանային մակարդակով Իրանի արտաքին քաղաքականության մեջ և Դիմադրության առանցքում: Վերջին տարիներին Արևմտյան Ասիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքւոմ Իրանի արտաքին քաղաքականության վերլուծությունը վկայում է, որ նա աջակցել է Դիմադրության առանցքին և հավասարակշռել ԻԻՀ արտաքին քաղաքականությունն «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո և Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հարցում։
Արտաքին քաղաքականության հավասարակշռում
Իրանի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը ենթադրում է օգտագործել Արևելքի և Արևմուտքի կարողությունները և միաժամանակ դիմակայել Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը։ Ամիր Աբդոլլահյանը հավատացած էր, որ Իրանը կարող է ունենալ այնքան ուժ, որ ստիպի ԱՄՆ-ին չեղարկել պատժամիջոցները։ Նա նշում էր, որ Իրանը պետք է առաջ տանի իր միջուկային ծրագիրը և մեծացնի իր լծակները բանակցություններում։
Երկու ամիս առաջ CNN-ի հետ զրույցում, քննադատելով ամերիկյան քաղաքականությունը, Աբդոլլահյանը հայտարարեց. «ԱՄՆ-ն ու արևմտյան շատ երկրներ երկակի ստանդարտներ են կիրառում տարբեր հարցերում»։
Աբդոլլահյանը մշտապես պատրաստակամություն է հայտնել համագործակցել Իրանի հետ բանակցող կողմերի հետ։ Երկու տարի առաջ նա ասել է. «Եթե նրանք արդար գործեն, մենք երբեք չենք ասի, որ չենք համագործակցելու, մյուս կողմն է, որ պետք է ուղղի իր ընթացքը»։
Հարևանության քաղաքականություն
Ամիր Աբդոլլահյանն Իրանի արտաքին քաղաքականությունը վարում էր հարևանության քաղաքականության և Ասիայի վրա կենտրոնանալով։ Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո խորհրդարանում ունեցած ելույթում, նա հայտարարեց․ «Կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևանամետ ու Ասիայի վրա կենտրոնացած մոտեցումն է, իսկ 21-րդ դարը պատկանում է Ասիային։ Արևմտյան Ասիայում մենք ձգտում ենք ինստիտուցիոնալացնել Դիմադրության առանցքի ձեռքբերումները, իսկ Արևելքում՝ օգտագործել զարգացող տնտեսական տերությունների կարողությունները՝ զարգացնելու մեր տնտեսությունը և միջազգային առևտուրը»։
Աբդոլլահյանը Դիմադրության առանցքի կապող օղակն էր
Իրանի արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանի վրա կենտրոնանալու սկզբունքի պատճառով, Աբդոլլահյանը մեծ ուշադրություն էր դարձնում տարածաշրջանային խնդիրների լուծմանը՝ ընդգծելով Արևմտյան Ասիայի իրադարձությունների և դիվանագիտության կապի առկայությունը։ Նա լավ հարաբերություններ ուներ Արևմտյան Ասիայում Դիմադրության առանցքի ուժ համարվող ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանիի հետ։
Համապարփակ աջակցություն Պաղեստինին
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնում Ամիր Աբդոլլահյանի ամենակարևոր քայլն արվեց 2023թ Գազայի պատերազմի ժամանակ։ Նա ակտիվացրեց այդ կապակցությամբ Իրանի արտաքին քաղաքականության դինամիզն ու այդ քաղաքականության շրջանակում բազմաթիվ խորհրդակցություններ, հարցազրույցներ, հեռախոսազանգեր ունեցավ, համապատասխան կառույցներում, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում և Գլխավոր ասամբլեայում արտահերթ հանդիպումներ անցկացնելու առաջարկներ ներկայացրեց և մասնակցեց միջազգային և տարածաշրջանային համաժողովներին:
Խնդրի լուծման իրական առաջարկներ
Երեք ամիս առաջ Ջիդայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի արտահերթ նիստում, Իրանի ԱԳ նախարարը ներկայացրեց 6 առաջակ՝ Երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի հետագա գործողություններից խուսափելու համար։
Այդ առաջարկներն են
1․ ՄԱԿ-ի ԳԱ կազմից ռեժիմի հեռացում և այլ հաստատություններում ռեժիմի անդամակցության կասեցում
2․ Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների անհապաղ դադարեցում, ռեժիմի ուժերի դուրսբերում Գազայի հատվածից և բոլոր հատվածներ մարդասիրական օգնություն մուտքի ապահովում
3․ Ժամանակավոր կացարանների ապահովում տները կորցրած պաղեստինցիենրի համար
4- Գազայի հատվածի ողջ տարածքում հիվանդանոցների ու համապատասխան սարքավորումներով ապահովված բժշկական կենտրոնների ստեղծում
5․ Բուժման նպատակով ծանր վիրավորներին և երեխաներին ու կանանց Պաղեստինից դուրս բերելու հնարավորություն
6- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Եգիպտոսի օգնությամբ Ռաֆահի անցակետի արագ վերաբացում
Աղբյուր՝ «Մեհր» գործակալություն