ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
https://parstoday.ir/hy/news/world-i218974-ՄԱԿ_ի_Գլխավոր_քարտուղարը_չի_մասնակցի_Շվեյցարիայում_Ուկրաինայի_գագաթնաժողովին
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովրին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2024 12:34 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովրին։

Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Նա չի գնա։ ՄԱԿ-ը ներկայացված կլինի համապատասխան մակարդակով», - ասել է Դյուժարիկը՝ պատասխանելով գագաթնաժողովին՝ Գուտերեշի հնարավոր մասնակցության մասին հարցին:

 Շվեյցարիայի իշխանությունները հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկի հանգստավայրում  կազմակերպելու են Ուկրաինայի հարցով խաղաղ գագաթնաժողով: Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը (նախարարությունը) հայտնել էր, որ Բեռնը հրավիրել է ավելի քան 160 պատվիրակությունների, այդ թվում՝ «Մեծ 7-ից», «Մեծ 20-ից», և ԲՐԻԿՍ-ի երկրներից։ Ըստ շվեյցարական իշխանությունների՝ Ռուսաստանն այդ միջոցառմանը հրավիրված չէ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ, այս միջոցառումը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ» և որևէ կերպ չի նպաստի խաղաղության հաստատմանը: