Իրանական կողմը կրկին հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i219016-Իրանական_կողմը_կրկին_հայտարարել_է_Զանգեզուրի_միջանցքի_անընդունելիության_մասին
Թեհրանն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սակայն կտրականապես դեմ է տարածաշրջանային սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 10, 2024 08:06 Asia/Tehran
  • Իրանական կողմը կրկին հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին

Թեհրանն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սակայն կտրականապես դեմ է տարածաշրջանային սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը։

Իրանական կողմը կրկին հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին, որը պահանջում են Բաքուն և Անկարան։

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Turk-ին տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, սակայն դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել սահմանները տարածաշրջանում ու ժողովրդագրական վիճակը: