Իրանական կողմը կրկին հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին
Հունիս 10, 2024 08:06 Asia/Tehran
Թեհրանն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սակայն կտրականապես դեմ է տարածաշրջանային սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը։
Իրանական կողմը կրկին հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին, որը պահանջում են Բաքուն և Անկարան։
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Turk-ին տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, սակայն դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել սահմանները տարածաշրջանում ու ժողովրդագրական վիճակը: