Փաստական տվյալներ չկան. ԱԱԾ–ն` ադրբեջանցի զինծառայողի` սահմանը հնարավոր հատելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i219042-Փաստական_տվյալներ_չկան._ԱԱԾ_ն_ադրբեջանցի_զինծառայողի_սահմանը_հնարավոր_հատելու_մասին
Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2024 14:59 Asia/Tehran
  • Փաստական տվյալներ չկան. ԱԱԾ–ն` ադրբեջանցի զինծառայողի` սահմանը հնարավոր հատելու մասին

Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Վստահեցրին` նոր տեղեկության դեպքում լրացուցիչ պարզաբանում կներկայացնեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների` հատել է Հայաստանի սահմանը և ձերբակալվել։ Նշվում էր, որ զինծառայողը ձերբակալվել է ՀՀ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտ։

Sputnik Ադրբեջանն էլ հայտնել էր, որ զինծառայող Ջեյհուն Հուսեյնովը Նախիջևանում է կորել, անհայտ պայմաններում։