Երևանում դանակահարություններ են տեղի ունեցել․ կա սպանված և վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/world-i219046-Երևանում_դանակահարություններ_են_տեղի_ունեցել_կա_սպանված_և_վիրավորներ
Երևանի կենտրոնում հանգստյան օրերին դանակահարության դեպքեր են եղել, որի հետևանքով կա սպանված և վիրավորներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2024 15:06 Asia/Tehran
  • Երևանում դանակահարություններ են տեղի ունեցել․ կա սպանված և վիրավորներ

Երևանի կենտրոնում հանգստյան օրերին դանակահարության դեպքեր են եղել, որի հետևանքով կա սպանված և վիրավորներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Դանակահարության երկու դեպք է գրանցվել, վարույթներ են նախաձեռնվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով»,- ասաց Աբրահամյանը` այլ մանրամասներ չնշելով։

Ըստ shamshyan.com–ի` դանակահարության դեպքերից մեկը գրանցվել է հունիսի 10-ին` ժամը 01:25-ի սահմաններում։ Մաշտոցի պողոտա 43 հասցեում մի խումբ անձինք վիճաբանել են, հայհոյանքներ հնչեցրել, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին, որոնց պատճառել է մարմնական վնասվածքներ:

Ըստ կայքի` Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Քոչարյանը, իսկ Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անդրուշ Սարգսյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը մահացել է, բայց թե ով, չի նշվում։