Ալիեւը մեկնել է Անկարա
https://parstoday.ir/hy/news/world-i219048-Ալիեւը_մեկնել_է_Անկարա
Հունիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով մեկնել է Անկարա՝
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2024 15:10 Asia/Tehran
  • Ալիեւը մեկնել է Անկարա

Հունիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով մեկնել է Անկարա՝

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով մեկնել է Անկարա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, «Էսենբողա» օդանավակայանում Ալիեւի պատվին պատվո պահակ է շարվել։ Ադրբեջանի նախագահին դիմավորել են Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազը եւ պաշտոնական այլ անձինք։