Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները բանակցություններ են վարել
Հունիս 10, 2024 15:55 Asia/Tehran
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։