Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում
https://parstoday.ir/hy/news/world-i219068-Լավրովն_ու_Ֆիդանը_քննարկել_են_իրավիճակը_Մերձավոր_Արևելքում_և_Հարավային_Կովկասում
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպման ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև իրավիճակը ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2024 11:29 Asia/Tehran
  • Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպման ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև իրավիճակը ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված։

Այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

«Շոշափվել են միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Սերգեյ Լավրովը տեղեկացրել է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։ Ուրվագծվել են ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ հիմնարար գնահատականները»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական ​​գերատեսչությունը նաև հավելել է, որ նախարարները համադրել են երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերի վերաբերյալ դիրքորոշումները։

Ավելի վաղ Մոսկվայում հանդիպում էր տեղի էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի միջև, որի ընթացքում քննարկվել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ հարցեր։