ՀՀ-ն նախատեսում է վավերացնել «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i219072-ՀՀ_ն_նախատեսում_է_վավերացնել_Ենթակառուցվածքային_ներդրումների_ասիական_բանկի_մասին_համաձայնագիրը
Հայաստանը պետք է վավերացնի «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը։ Այս մասին Ազգային ժողովում, համապատասխան նախագծի քննարկման ժամանակ, հունիսի 11-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2024 12:19 Asia/Tehran
  • ՀՀ-ն նախատեսում է վավերացնել «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը

Հայաստանը պետք է վավերացնի «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը։ Այս մասին Ազգային ժողովում, համապատասխան նախագծի քննարկման ժամանակ, հունիսի 11-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ այս բանկը ստեղծվել է 2015թ. Չինաստանում։ Սա զարգացման բազմակողմանի բանկ է, որի նպատակն է աջակցությունը կայուն տնտեսական զարգացմանը, բարգավաճման ապահովմանը եւ ենթակառուցվածքի բարելավմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացման աջակցությանը Ասիայի եւ Օկեանիայի տարածաշրջանում։

«2017-ից կառավարությունում քննարկվել է բանկին 5 բաժնեթղթերով միանալու հարցը, որը հետագայում բանկը մերժել է։ Ներկայում կա կառավարության որոշումը 374 բաժնեթղթերով միանալու եւ անդամակցության վերաբերյալ»,- ասել է Հովակիմյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նախագիծն արդարացված է ռիսկերի եւ վարկային միջոցների դիվերսիֆիկացման տեսակետից։ Մեկ բաժնեթղթի գինը կկազմի 100 հազար ԱՄՆ դոլար, որի  20 տոկոսը արդեն վճարված է։ Անդամակցությունը Հայաստանին հնարավորություն կտա մասնակցել խոշոր տարածաշրջանային ներդրումային ծրագրերին։