Ռուսաստանում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժանքների երկրորդ փուլը
https://parstoday.ir/hy/news/world-i219078-Ռուսաստանում_սկսվել_է_ոչ_ռազմավարական_միջուկային_ուժերի_զորավարժանքների_երկրորդ_փուլը
Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին, այս փուլում ռուս եւ բելառուս զինվորականները պետք է մշակեն ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման «համատեղ պատրաստման հարցերը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2024 12:55 Asia/Tehran
  • Ռուսաստանում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժանքների երկրորդ փուլը

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին, այս փուլում ռուս եւ բելառուս զինվորականները պետք է մշակեն ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման «համատեղ պատրաստման հարցերը»։

Զորավարժանքների անցկացման մասին ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է մայիսի 6-ին։ Նման հանձրարարություն տվել է նախագահ Վլադիմիր Պուտինը, «ի պատասխան առանձին արեւմտյան պաշտոնական անձանց՝ ՌԴ-ի հասցեին արված սադրիչ հայտարարությունների եւ սպառնալիքների»։

Զորավարժանքների առաջին փուլն սկսվել էր մայիսի 21-ին։ Դրանց մասնակցել են «Իսկանդեր» համալիրը եւ «Կինժալ» հիպերձայնային հրթիռները։ Բելառուսը սկսել է մարտավարական միջուկային զենքի կրիչների ստուգումը մայիսի 7-ին։