Ադրբեջանում կարգելվեն բարեկամների միջև ամուսնությունները
https://parstoday.ir/hy/news/world-i219086-Ադրբեջանում_կարգելվեն_բարեկամների_միջև_ամուսնությունները
Ադրբեջանում կարգելվեն արյունակցական կապ ունեցող բարեկամների միջև ամուսնությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2024 13:25 Asia/Tehran
  • Ադրբեջանում կարգելվեն բարեկամների միջև ամուսնությունները

Ադրբեջանում կարգելվեն արյունակցական կապ ունեցող բարեկամների միջև ամուսնությունները:

Դա արտացոլված է Ընտանեկան օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մեջ, որոնք քննարկվել են Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում։

Արգելվելու են ամուսնությունները եղբայրների և (կամ) քույրերի երեխաների միջև, որոնք ունեն ընդհանուր կենսաբանական պապիկ և (կամ) տատիկ, զարմիկների, զարմուհիների, հորեղբայրների, քեռիների, մորաքույրների և մյուս արյունակից բարեկամների երեխաների միջև:

Նշվում է, որ Ադրբեջանում շատ բարձր է գենետիկ հիվանդությունների ռիսկն արյունակից ազգականների ամուսնության արդյունքում ծնված երեխաների մոտ։