Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի
Փետրվար 02, 2016 05:42 Asia/Tehran
Աֆղանաստի մայրաքաղաք Քաբուլում մահապարտն իրեն պայթեցրել ոստիկանական բաժանմունքի մոտ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, զոհերի թիվը հասնում է 20-ի, իսկ վիրավորներինը` 29-ի:
Առկա տեղեկատվության համաձայն` մահապարտը կանգնած է եղել հերթի մեջ ոստիկանական բաժանմունքի մոտ: Մոտանելով դռանը` նա ամբոխի մեջ գործի է դրել իրեն ամրացրած պայթուցիկ նյութը: Թե ո՞ր ահաբեկչական ուժն է կատարվածի պատասխանատվոթյունը վերցնում իր վրա, դեռ հայտնի չէ:
Պիտակ