Պուտինն կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i219108-Պուտինն_կհանդիպի_Թուրքիայի_ԱԳ_նախարարի_հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2024 15:48 Asia/Tehran
  • Պուտինն  կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը կընդունի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին, որը այստեղ է աշխատանքային այցով»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարում տարբեր մակարդակներով։

«Եվ, փաստորեն, նա կտեղեկացնի պետության ղեկավարին այս բանակցությունների արդյունքների մասին: Ավանդաբար, ռուս-թուրքական օրակարգը ծավալուն է, քննարկելու շատ թեմաներ կան»,- ասել է Պեսկովը։