Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 42 կողմնակցի է բերման ենթարկել
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկից բերման են ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 42 կողմնակցի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Այսօր առավոտյան այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը, քանի որ ԱԺ են եկել կառավարության անդամները։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, իսկ Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներ են, Պռոշյան փողոցում` սևբերետավորները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամը 15։30-ից հանրահավաք է լինելու, քանի որ շատ կարևոր գործ ունեն անելու։