Մամուլի տեսություն  15-09-2016
https://parstoday.ir/hy/news/world-i21916-Մամուլի_տեսություն_15_09_2016
Հիլարի Քլինթոնը Սաուդյան Արաբիային ,Կատարին ու Քուվեյթին մեղադրել է ծայրահեղականությանն աջակցելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2016 13:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  15-09-2016

Հիլարի Քլինթոնը Սաուդյան Արաբիային ,Կատարին ու Քուվեյթին մեղադրել է ծայրահեղականությանն աջակցելու մեջ:

 

 

Ղոդս

Քլինթոնը Սաուդյան Արաբիային կոչ է արել դադարեցնել ծայրահեղականությանը ցուցաբերվող աջակցությունը

Ամերիկացիների 68 տոկոսը պահանջում է Վաշինգտոնը դադարեցնի իր աջակցությունը Ռիադին,ինչի հետևանքով ԱՄՆ նախագահի թեկնածու՝ Հիլարի Քլինթոնը Սաուդյան Արաբիային կոչ է արել դադարեցնել ֆինանսական աջակցությունը ծայրահեղական խմբավորումներին:

«Ղոդս» թերթը գրում է.«ԱՄՆ նախագահի  դեմոկրատական թեկնածու՝ Հիլարի Քլինթոնը ևս Սաուդյան Արաբիային ,Կատարին ու Քուվեյթին մեղադրել է ծայրահեղականությանն աջակցելու մեջ: Ռուսաստանի Սպուտնիկ լրատվական գործակալության համար անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս,որ ամերիկացիների 68 տոկոսը Վաշինգտոնից պահանջում է  չհովանավորել Սաուդյան Արաբիային,քանի դեռ այդ երկիրը  աջակցում է ահաբեկչությանը»:

ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման անցած ամիս Սաուդյան Արաբիային մեղադրել է աշխարհում ծայրահեղականներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ: Իսկ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու՝ Դոնալդ Թրամփը կողմնակիորեն պահանջել է վիզա չտրամադրել մի երկրի քաղաքացիներին, ով ահաբեկիչ է արտահանում: Նա Սաուդյան Արաբիային և մի շարք  այլ երկրների նկատի ուներ:

Ի վերջո Հիլարի Քլինթոնն էլ միացավ նրանց, և Պարսիցծոցյան որոշ երկրներին ու նրանց գլխավորող Սաուդյան Արաբիային մեղադրեց  ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը հովանավորելու մեջ: Քլինթոնն այդ հայտարարությունն կատարել  է   հունիսի 12-ին Օրլանդո քաղաքում  միասեռականների  ակումբում տեղի ունեցած    արյունալի դեպքից հետո: Քլինթոնը երկուշաբթի օրը  Օհայո նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Արդեն ժամանակն է,  Սաուդյան Արաբիան, Կատարը և Քուվեյթը դադարեցնեն ծայրահեղական կազմակերպություններին աջակցությունը»:  Բրիտանական «Պոպուլուս» կենտրոնը,որը Սպուտնիկ  գործակալության համար սոցհարցում է անցկացրել ընդգծել է,որ ամերիկացիների 68 տոկոսը դեմ է  Վաշինգտոնի կողմից Սաուդյան Արաբիային ցուցաբերվող ցանկացած աջակցությանը: Հարցվողների 12 տոկոսը կողմ է Սաուդյան Արաբիային աջակցելուն: Իսկ 20 տոկոսը չեզոք դիրքորոշում ունի:

 

«Հայկական ժամանակ»

 

Նավթի էժանացումն ամենաուղղակի ազդեցությունն է ունենում  ՀՀ տնտեսության վրա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային շուկայում արձանագրվում է նավթի գնի շարունակական նվազում։ Անցած 6 օրերի ընթացքում նավթը էժանացել է ավելի բան 6.5 տոկոսով։ «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը այս ընթացքում 52.73 դոլարից հասել է 49.25 դոլարի։

Նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցությունն է  ունենում ՀՀ տնտեսության վրա։ Հայաստանի տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից չափազանց մեծ է, իսկ նավթի էժանացումը ուղղակիորեն հանգեցնում է ռուսական ռուբլու արժեզրկմանը, իսկ Հայաստան ուղարկվող տրանսՖերտների մեծագույն մասը հենց ռուբլով Է։ Միայն վերջին օրերին, նավթի էժանացմանը զուգահեռ, ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել Է 3.5 տոկոսով»,  գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Կառավարության տնտեսական բլոկի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե քանի որ կառավարությունը իրական քայլեր չի իրականացնում մեր տնտեսության արդիականացման և բիզնեսի խթանման ուղղությամբ, ուստի տնտեսական վիճակը կարող է բարելավվել միայն տրանսֆերտների աճի և պղնձի թանկացման շնորհիվ։ Բայց, տրանսՖերտների աճը ապահովող նավթի գները նվազելու միտումներ են դրսևորում իսկ պղնձի գինը շարունակում է  մնալ 7 տարվա ամենացածր մակարդակի սահմաններում՝ 4500 դոլար մեկ տոննայի դիմաց», նշում է թերթը։

---   

Hayeli.am

Պուտինը հանդիպում կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպում կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: «Հունիսի 20-ին պլանավորվում է եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրի հարցով»,- նշել է Ուշակովը:

Պուտինը սկզբում նրանց հետ կհանդիպի առանձին, ապա տեղի կունենա եռակողմ բանակցություններ:

Ուշագրավ է, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու համար ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակներում Հասանովն այսօր Մոսկվայում երկկողմ հանդիպում է ունենալու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այդ մասին գործակալության մոսկովյան թղթակցին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:

Ի դեպ, ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Մոսկվան, մինչև Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը, ինչպես երևում է, ծրագրում է քննարկումներ ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ:

Ընդ որում, մինչև Մոսկվա մեկնելը` Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների, վարչությունների և գլխավոր վարչությունների  պետերի և զինված ուժերի զորատեսակների հրամանատարների մասնակցությամբ: Ըստ ադրբեջանական գործակալությունների` երկրի նախագահ, գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրահանգով քննարկվել են զինված ուժերի մարտական պատրաստվածության համակողմանի ստուգմանը, զորավարժություններ անցկացնելուն առնչվող հարցեր:

Այսպես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հունիսի 20-ին պլանավորվում է եռակողմ բանակցություններ` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, փաստորեն, սա կլինի ռուսական աջակցությամբ առաջին հանդիպումն, ընդ որում երեք նախագահների մակարդակով:

Թե ինչ կհետևի այս եռակողմ հանդիպմանը` ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը այդ երկրի ՊՆ-ում քննարկվել է զինված ուժերի մարտական պատրաստվածության համակողմանի ստուգմանը, զորավարժություններ անցկացնելուն առնչվող հարցերը, իսկ սա նշանակում է` «պատրաստ ենք ցանկացած սցենարի» քարոզչություն:

Թամար Բագրատունի