ԱԺ–ում լեզվակռիվ ու ծեծկռտուք սկսվեց
https://parstoday.ir/hy/news/world-i219160-ԱԺ_ում_լեզվակռիվ_ու_ծեծկռտուք_սկսվեց
Ազգային ժողովում լեզվակռիվ ու ծեծկռտուք սկսվեց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վախկոտ դասալիքներ անվանեց արցախցի զինվորականներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2024 16:47 Asia/Tehran
  • ԱԺ–ում լեզվակռիվ ու ծեծկռտուք սկսվեց

Ազգային ժողովում լեզվակռիվ ու ծեծկռտուք սկսվեց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վախկոտ դասալիքներ անվանեց արցախցի զինվորականներին։

«Այն մարդիկ, որ իմ ասուլիսներին ԼՂ–ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ուղարկում` ասելով, որ ԼՂ ժողովուրդը հերոսական է, մենք մինչև վերջ կանգնելու ենք ու ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց 2 ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին` մի բան արա, մենք էստեղից փախնենք»,– ասաց Փաշինյանը։

Դրանից հետո պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, ապա հերթը հասավ բռունցքներին։

Նշենք, որ զուգահեռաբար դրսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները և նրանց կողմնակիցները հանրահավաք են իրականացնում։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներ են, իսկ Պռոշյան փողոցում` սևբերետավորներ։ Պարբերաբար հրմշտոց է սկսվում քաղաքացիների և ոստիկանության միջև, ինչի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան, նաև լրագրողական տեխնիկա է վնասվել։