ԱՄՆ-ն և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրեն
https://parstoday.ir/hy/news/world-i219198-ԱՄՆ_ն_և_Ուկրաինան_անվտանգության_երկկողմ_համաձայնագիր_կստորագրեն
Iranpress- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը Իտալիայում G7-ի գագաթնաժողովում կստորագրեն անվտանգության երկկողմ համաձայնագիր՝ երկու երկրների միջև երկարաժամկետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2024 14:19 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրեն

Iranpress- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը Իտալիայում G7-ի գագաթնաժողովում կստորագրեն անվտանգության երկկողմ համաձայնագիր՝ երկու երկրների միջև երկարաժամկետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Անվտանգության այս երկկողմանի համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվեցին 2023 թվականի աշնանը, սակայն ԱՄՆ կառավարությունը չկարողացավ ավարտել այդ բանակցությունները՝ սպասելով, որ Կոնգրեսը հաստատի Ուկրաինայի համար մոտ 61 միլիարդ դոլարի հավելյալ բյուջեն, սակայն Ուկրաինայի համար նախատեսված լրացուցիչ բյուջեի հաստատումից հետո, այս բանակցությունների ընթացքը արագացվեց։

«Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկա ամիսներին աշխատել Կոնգրեսի հետ՝ Ուկրաինայի համար կայուն ռեսուրսներ ձեռք բերելու ճանապարհ գտնելու համար»,- ասվում է համաձայնագրում։

Թեև համաձայնագիրը չի ներառում Ուկրաինան պաշտպանելու համար ԱՄՆ-ի ուժերն օգտագործելու որևէ պարտավորություն, այնուամենայնիվ այն ուրվագծելու է տեսլականը, թե ինչպես ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կաշխատեն Ուկրաինայի հետ՝ ամրապնդելու նրա պաշտպանական վիճակը և կանխելու Ռուսաստանի ապագա ռազմական գործողությունները: