Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի. Դմիտրիյ Տրենինը՝ Շարժման մասին
Հայաստանում կատավող ամեն բան Ռուսաստանի համար հետաքրքիր է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի Ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի գիտական ղեկավար Դմիտրիյ Տրենինը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը:
«Հետաքրքրությունն այս պարագայում արտաքին դիտորդի կարգավիճակից է: ՌԴ-ի համար ոչ այնքան դրական ՀՀ իշխանության պարագայում անգամ այնպես չէ, որ հիմա «մեր» ուժերը բողոքի ձայն են բարձրացրել «ոչ մեր» ուժերի դեմ: Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ այժմյան ՌԴ նախագահի դիրքորոշումն է՝ չխառնվել նախկին ԽՍՀՄ երկրների ներքին գործերին և աշխատել գործող իշխանությունների հետ այդ երկրներում:
«Եթե թուրքական կողմի հայտարարությանը հաջորդեն նախապատրաստական աշխատանքներ, Ռուսաստանը պասիվ դիրքորոշում չի ունենա:
Ռուսաստանի համար Հայաստանի ինքնիշխանությունն արժեք ունի»,- ընգծեց Դմիտրիյ Տրենինը: