Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
(last modified Thu, 13 Jun 2024 15:05:41 GMT )
Հունիս 13, 2024 18:35 Asia/Tehran
  • Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին նշանակում է վերակողմնորոշում դեպի Արեւմուտք։ Այս ուղեգծով է ընթացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության գալու պահից։ Այս մասին «Газетой.Ru»-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի գծով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Նա ընթանում է իր ուղիով, որը միանգամայն ակնհայտ է։ Վեճի կամ քննարկման առարկա կարող է լինել այն, թե ինչ չափով է նա դրել այդ ուղեգծի հիմքը 2018թ. իշխանության գալով, կամ էլ, ինչպես մենք բոլորս ենք տեսնում, այն սկսեց իրականացնել 2022թ.։ Եվ թեեւ Հայաստանի կառավարության վերակողմնորոշման բոլոր հրապարակային նշանները վերաբերում են 2022թ., ես կարծում եմ, որ հենց ամենասկզբից Նիկոլ Փաշինյանի գալը ոգեշնչվում էր դեպի Արեւմուտք Հայաստանի վերակողմնորոշմամբ։ Այդ թվում եւ պատերազմը Լեռնային Ղարաբաղում, որը Փաշինյանը ցուցադրաբար տանուլ տվեց, ընդ որում՝ Ղարաբաղի եւ ղարաբաղցիների հետագա ճակատագրի պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի վրա, դա պարզապես ընդհանուր պլանի մի օղակն էր, այլ ոչ թե պատահականություն կամ անբարենպաստ հանգամանքների համադրում»,- ասել է Զատուլինը։

 

 

Պիտակ