Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ. Գառնիկ Դանիելյան
https://parstoday.ir/hy/news/world-i219264-Արդեն_ձերբակալվել_է_ՀՅԴ_13_անդամ._Գառնիկ_Դանիելյան
Երկու օրում ՀՅԴ 13 անդամ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունիս 16, 2024 07:32 Asia/Tehran
  • Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ. Գառնիկ Դանիելյան

Երկու օրում ՀՅԴ 13 անդամ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ–ի դեմ։ Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում` 2 կին և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Ըստ պատգամավորի` ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում:

«Լավագույն պատասխանը այս բռնաճնշումների ալիքին կլինի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մեր ներկայությունը»,– ընդգծել է Դանիելյանը։

հիշեցնենք` ՀՀ քկննչական կոմիտե այսօր հայտնեց, որ 11 անձ ձերբակալվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով։

Sputnik