Մոսկվան ու Թեհրանը դեմ են արտատարածաշրջանային խաղացողների միջամտությանը
https://parstoday.ir/hy/news/world-i219304-Մոսկվան_ու_Թեհրանը_դեմ_են_արտատարածաշրջանային_խաղացողների_միջամտությանը
Անհրաժեշտ է Թեհրանի և Մոսկվայի փոխգործակցությունն ու համակարգումը Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ պայքարելու համար, նշել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ արտգործնախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում կայացած բանակցությունների ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2024 04:03 Asia/Tehran
  • Մոսկվան ու Թեհրանը դեմ են արտատարածաշրջանային խաղացողների միջամտությանը

Անհրաժեշտ է Թեհրանի և Մոսկվայի փոխգործակցությունն ու համակարգումը Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ պայքարելու համար, նշել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ արտգործնախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում կայացած բանակցությունների ժամանակ։

Տեղեկությունը տեղադրված է Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյան էջում։

Նրանք քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և դեմ են արտահայտվել արտաքին խաղացողների միջամտությանը տարածաշրջանի գործերին՝ դրանք անվանելով ապակայունացնող։

Դիվանագետները կարևորել են նաև տարածաշրջանային այնպիսի մեխանիզմների կիրառումը, ինչպիսին է «3+3» հարթակը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա):

Sputnik