ՅՈՒՆՍԻԵՖ-ի խոսնակ․ Գազայի պատերազմը երեխաների դեմ է
ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկուշաբթի առավոտյան հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Գազայում պաղեստինցի երեխաների վիճակը ծանր է և պատերազմը պատերազմ է երեխաների դեմ։
ԻՌՆԱ-ն հղում անելով «Ալ Ջազիրային» հաղորդում է, որ ՅՈՒՆՍԻԵՖ-ի խոսնակ Ջեյմս Էլդեն ասել է․ «ՄԱԿ-ի պատմության մեջ բոլոր հակամարտությունների համեմատ, իմ ամենամեծ թվով գործընկերները զոհվել են Գազայի պատերազմի ընթացքում»։
Նա նշել է․ «Իսրայելը պատերազմում է Գազայի երեխաների դեմ։ Այն տեսարանները, որոնք ես տեսա հիվանդանոցներում Գազայի հատված իմ այցելության ժամանակ, սարսափելի են։ Գազայի բժիշկները մեծ կամք ունեն»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Դիմադրության խմբավորումների կողմից իրականացված «Ալ-Աղսայի փոթորիկ» հակաիրսայելական գործողությունից հետո, իր ձախումը փոխհատուցելու համար, Իսրայելն ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների աջակցությամբ փակել է Գազայի հատվածի անցումները և դաժանորեն ռմբակոծում է այս տարածքը։
Պատերազմից ավելի քան 7 ամիս անց, ռեժիմն ավելի խորն է ընկղմվում ներքին ու արտաքին ճգնաժամերի ճահճի մեջ։ Այս ընթացքում ռեժիմը բացի հանցագործություններից, սպանդից, միջազգային օրենքների խախտումներից, օգնություն տրամադրող գործակալությունների ռմբակոծությունից և սովից բացի, այլ ձեռքբերումներ չի ունեցել։