Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/world-i219338-Ադրբեջանի_հետ_սահմանի_սահմանազատման_գործընթացում_հնարավոր_է_հանրաքվե_լինի_Փաշինյան
Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ Այս մասին Շինուհայրում ասել է Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունիս 17, 2024 13:03 Asia/Tehran
  • Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի․ Փաշինյան

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ Այս մասին Շինուհայրում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»։

Փաշինյանը հայտնել էր, որ Սյունիք այցի ըանթացքում  չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում։

«Չնախատեսված կանգառ ունեցա Շինուհայրում, ուր բնակիչների հետ խոսեցինք Իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի և մեր անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին», - գրել էր նա։