ԵՄ-ն Ուկրաինային հատկացվող օգնության գողության դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծել
https://parstoday.ir/hy/news/world-i219340-ԵՄ_ն_Ուկրաինային_հատկացվող_օգնության_գողության_դեմ_պայքարի_հանձնաժողով_է_ստեղծել
Եվրամիությունը հանձնաժողով է ստեղծել Ուկրաինային տրամադրվող օգնության գողության և կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, աջակցության հիմնադրամի շրջանակում Կիևին 50 մլրդ եվրոյի չափով հատկացված միջոցների մասին է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրամիության խորհրդի բանաձևին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2024 13:10 Asia/Tehran
  • ԵՄ-ն Ուկրաինային հատկացվող օգնության գողության դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծել

Եվրամիությունը հանձնաժողով է ստեղծել Ուկրաինային տրամադրվող օգնության գողության և կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, աջակցության հիմնադրամի շրջանակում Կիևին 50 մլրդ եվրոյի չափով հատկացված միջոցների մասին է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրամիության խորհրդի բանաձևին։

Հանձնաժողովը կբացահայտի խարդախության, կոռուպցիայի և այլ հանցագործությունների դեպքերը Ուկրաինայում՝ կապված արևմտյան օգնության գողության հետ։

Հանձնաժողովի հիմնական կազմը կաշխատի Բրյուսելում։ Կիևում կսկսի գործել մարմնի առանձին բաժինը: Մարմինը հաշվետու է լինելու Եվրոպական հանձնաժողովին։