Հունիս 17, 2024 19:03 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թակարդը, որ արևմուտքցիները լարել են Հայաստանի համար

Խորհրդային Միության փլուզումից ի վեր, ՆԱՏՕ-ի ընդլայնման նպատակով, Կովկասի ռազմավարական տարածաշրջանը ԱՄՆ ռազմավարության մաս է կազմել, սակայն մինչև ուկրաինական պատերազմը,ՆԱՏՕ-ի անդամները հրաժարվել են մտնել այս տարածաշրջան՝ Ռուսաստանի զգայունության պատճառով։ Ուկրաինայում պատերազմի բռնկման հետ մեկտեղ արևմուտքցիները մի կողմ են թողել բոլոր նկատառումները և ձգտում են ներթափանցել այս տարածաշրջան։

ԱՄՆ-ը Հայաստանի հետ իր հարաբերությունները բարելավելով, ձգտում է դերակատարում ունենալ բոլոր այն դեպքերում, որ Ռուսաստանըպատժամիջոցներ է ձեռնարկում Հայաստանի դեմ և Հայաստանին տրամադրում է միջոցներ՝ այդ խնդիրները լուծելու համար։

Այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի ու Մոսկվայի միջև ուղղակի հակամարտության վտանգը ավելի քան երբևէ ընդլայնվել է, ԱՄՆ, որ սրել է Ուկրաինայում Ռուսաստանի հետ լարվածությունը, փորձում է նաև օգտագործել այս հնարավորությունը՝ ռուսներին ներգրավելու այլ ճակատներում։Ամերիկացի պետական ​​այրերը կարծում են, որ եթե մեծացնեն իրենց տեղաշարժերն ու ազդեցությունը Կովկասում, Ռուսաստանը ստիպված կլինի իր ռազմական հզորության մի մասը ներդնել այս տարածաշրջանում՝ ՆԱՏՕ-ի սպառնալիքները վերացնելու համար, հետևաբար Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կենտրոնացման նվազումը, ՆԱՏՕ-ին թույլ կտա նվաճումներ ունենալ։

Արևմտյան կողմն այն պայմաններում է փորձում նոր ճակատ բացել, երբ փակուղի են մտել հենց Ուկրաինայում, և ձգձգվող պատերազմից Արևմուտքն ավելի շատ է տուժում քան Ռուսաստանը։

Ի հեճուկս Արևմուտքի պատկերացումների, Ռուսաստանը վերջին ամիսներին առաջխաղացումներ է գրանցել Արևելյան Ուկրաինայում, այս հարցը կրկնապատկել է ՆԱՏՕ-ի անդամների մտահոգությունը։Քանի որ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում մեծ պարտություն է ՆԱՏՕ-ի համար, և չնայած հարյուր միլիարդավոր դոլարներ ծախսելուն, չկարողացավ հաղթել Ռուսաստանին։ Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները վերանայեցին իրենց անվտանգության քաղաքականությունը այս երկրի հետ։ Ուստի Ռուսաստանի ուշադրությունը Ուկրաինայից դեպի Կովկաս շեղելը Վաշինգտոնի և նրա գործընկերների առանցքային ծրագրերից է։

ԱՄՆ-ն ​​օգտագործում է Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա լարվածությունը։Սակայն Արևմուտքի այդ նպատակի իրագործումը բարդ է լինելու, հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ամուր տնտեսական և մշակութային կապերը։

Հարավային Կովկասի բոլոր երկրները, ելնելով աշխարհագրությունից և քաղաքականությունից, ժամանակին ամբողջովին գտնվում էին Մոսկվայի ազդեցության գոտում։ ԱՄՆ-ն ու Եվրոպան փորձում են ոչնչացնել Ռուսաստանի հավաքական անվտանգության համակարգն այդ երկրի շրջակա տարածքներում։ԱՄՆ-ը խրախուսում է Հայաստանին փակել Գյումրիի ռուսական ռազմաբազան, ինչը նշանակում է Ռուսաստանի ամբողջական ռազմական դուրսբերումը Կովկասից, և պատեհ առիթ է Արևմուտքի համար լրացնել այդ բացը և փոխարինել Ռուսաստանին։

Ներկա լինելով Հայաստանում և տեղակայելով իր որոշ ռազմական խորհրդատուներին այս երկրում՝ ԱՄՆ-ը ​​ցանկանում է ուշադիր հետևել Ռուսաստանի տեղաշարժերին և պլանավորել դիմակայել իր արևելյան հակառակորդի սպառնալիքներին։

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Հայաստանի ցանկացած շրջադարձ դեպի Արևմուտք, հատկապես ռազմական պայմանագրերի կնքումն ու օտար ուժերի տեղակայումն այս երկրում, կարժանանա ռուսների սուր արձագանքին։ՆԱՏՕ-ի առաջխաղացումը կանխելու նպատակով, Վրաստանի և Ուկրաինայի վրա հարձակումը ցույց տվեց, որ Ռուսաստանը ոչ մեկի հետ փոխզիջման չի գնում՝ իր անվտանգության շահերը պաշտպանելու հարցում և ամենավճռական գործողություններով կպատասխանի խորհրդային հանրապետություններում արևմուտքի ցանկացած քայլին։Անցյալի փորձը մեծ դաս է հայ ղեկավարների համար՝ չընկնելու Արևմուտքի լարած թակարդը։