ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ ուսումնասիրեն լրագրողների հանդեպ բռնության դեպքերը․ IPI
https://parstoday.ir/hy/news/world-i219366-ՀՀ_իշխանությունները_պետք_է_անհապաղ_ուսումնասիրեն_լրագրողների_հանդեպ_բռնության_դեպքերը_ipi
Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքային պայմաններ ԶԼՄ-ների բոլոր աշխատակիցների համար: Այս կոչով է հանդես եկել Մամուլի միջազգային ինստիտուտ (IPI)՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում տասնյակ լրագրողների տուժելու դեպքերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2024 08:45 Asia/Tehran
  • ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ ուսումնասիրեն լրագրողների հանդեպ բռնության դեպքերը․ IPI

Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքային պայմաններ ԶԼՄ-ների բոլոր աշխատակիցների համար: Այս կոչով է հանդես եկել Մամուլի միջազգային ինստիտուտ (IPI)՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում տասնյակ լրագրողների տուժելու դեպքերին։

Ինստիտուտը կոչ է անում մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը, որի հետևանքով առնվազն 10 լրագրող և օպերատոր է վիրավորվել:

«Իշխանությունները պետք է անհապաղ անցկացնեն հունիսի 12-ի դեպքերի մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն։ Անկախ բողոքի ցույցերի բնույթից՝ անթույլատրելի է աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ավելորդ ուժի կամ բռնության ցանկացած կիրառում: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը։