Անկարան և Բաքուն շարունակում են միահամուռ գործել Երևանի դեմ. Նադեին-Ռաևսկի
https://parstoday.ir/hy/news/world-i219372-Անկարան_և_Բաքուն_շարունակում_են_միահամուռ_գործել_Երևանի_դեմ._Նադեին_Ռաևսկի
Անկարան և Բաքուն շարունակում են համատեղ գործել ընդդեմ Երևանի, նրանք միշտ համակարգում են իրենց քայլերը Հայաստան պետության դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2024 12:16 Asia/Tehran
  • Անկարան և Բաքուն շարունակում են միահամուռ գործել Երևանի դեմ. Նադեին-Ռաևսկի

Անկարան և Բաքուն շարունակում են համատեղ գործել ընդդեմ Երևանի, նրանք միշտ համակարգում են իրենց քայլերը Հայաստան պետության դեմ։

Այս մասին Մոսկվա-Երևան տեսակամուրջի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Փորձագետը համոզված է, որ առանց Հայաստանի կողմից այդ տանդեմի պահանջների կատարման` կարգավորման իրական գործընթացն այն տեսքով, որով ընդունված է դա հասկանալ, անհնար է։

Ու թեև Հայաստանն ու Թուրքիան նախկինում արդեն պայմանավորվել էին մի շարք հարցերի շուրջ, օրինակ ՝ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ պայմանավորվածությունների իրականացումը Թուրքիան կշարունակի կապել իր պահանջների հետ։ Դրանցից գլխավորն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ՀՀ Սյունիքի մարզի տարածքով։ Թուրքերն այդ միջանցքով ցանկանում են ազատ մուտք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա։

Թուրքերի երկրորդ պահանջն այն է, որ Հայաստանը հրաժարվի իր ազգային ինքնությունից։ Եվ այս գործընթացն ըստ Նադեին-Ռաևսկիի` արդեն մասամբ ընթանում է։ Նա նկատի ունի ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու առճակատումը։ Նա կարծում է, որ իշխանությունների հարձակումները եկեղեցու վրա լիովին համահունչ են Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումներին։ Այս համատեքստում արևելագետը դիտարկում է նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեմայի վերաիմաստավորումը Հայաստանի իշխանությունների կողմից։ Նրա բնորոշմամբ՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են այս հարցը թողնել թուրքերին։