Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
https://parstoday.ir/hy/news/world-i219410-Մարկ_Ռյուտեն_կդառնա_ՆԱՏՕ_ի_նոր_գլխավոր_քարտուղար
Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ — ի նոր գլխավոր քարտուղար։ Այս մասինհաղորդում են նիդեռլանդական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2024 04:22 Asia/Tehran
  • Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար

Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ — ի նոր գլխավոր քարտուղար։ Այս մասինհաղորդում են նիդեռլանդական լրատվամիջոցները։

Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն ստացել է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրների հավանությունը և աշնանը դառնալու է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը։

Հունգարիան համաձայնել է պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքում մոտ են Ռյուտեի թեկնածության համաձայնեցմանը: