Իսլամաֆոբները գիտեն, որ իսլամը կարող է աշխարհի մարդկանց փրկել Արևմուտքի գերակայությունից
https://parstoday.ir/hy/news/world-i219416-Իսլամաֆոբները_գիտեն_որ_իսլամը_կարող_է_աշխարհի_մարդկանց_փրկել_Արևմուտքի_գերակայությունից
Իսլամաֆոբիայի հիմքում մի պարզ ճշմարտության է. Արևմտյան Ասիայում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ Սիոնիստական ապարտեիդ և օկուպանտ ռեժիմին աջակցությունը արդադարցնելու համար, զոհերը պետք է ներկայացվեն անմարդկային կերպարով:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 19, 2024 06:42 Asia/Tehran
  • Մուսուլման կանայք Տորոնտոյում, 15 մարտի, 2019թ.
    Մուսուլման կանայք Տորոնտոյում, 15 մարտի, 2019թ.

Իսլամաֆոբիայի հիմքում մի պարզ ճշմարտության է. Արևմտյան Ասիայում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ Սիոնիստական ապարտեիդ և օկուպանտ ռեժիմին աջակցությունը արդադարցնելու համար, զոհերը պետք է ներկայացվեն անմարդկային կերպարով:

Parstoday-ը գրում է․ «Կարելի է ասել, որ իսլամաֆոբիայի քաղաքականությունը վարողները  պաղեստինցիենրի դեմ Իսրայելի վարած պատերազմում փոխարեն ցույց տան, որ պաղեստինյան շարժումը հիմնված է ճնշումներից ազատվելու համար պայքարի վրա, այլ արաբներին կամ մուսուլմաններին ներկայացնել որպես մոլեռանդներ։

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար վերադառնանք 2016 թվական, երբ ԱՄՆ-ում հակաիսլամական տրամադրություններն այնքան ուժեղ էին, որ Դոնալդ Թրամփին հնարավորություն տվեցին մտնել Սպիտակ տուն:  «Մուսուլմանների մուտքը Միացյալ Նահանգներ արգելելու» Թրամփի  ծրագիրը օգնեց նրա կուսակցությանը հաղթել։ 

Սակայն այս հաղթանակի սերմերը ցանվել են շատ տարիներ առաջ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Իսկ 1990-ականների սկզբին, Սառը պատերազմի ավարտին, այնպիսի մտավորականներ, ինչպիսիք են Սամուել Պ. Հանթինգթոնը և Բեռնարդ Լյուիսը, օգնեցին Վաշինգտոնում տարածել այն տեսակետը, որ «քաղաքակրթությունների բախման» շրջանակներում Արևմուտքն այժմ բախվում է իսլամի հետ։ 

Հանթինգթոնը գրել է, որ կոմունիզմի պարտությունից հետո իսլամն ԱՄՆ-ի  «իդեալական թշնամին» էր, քանի որ  ռասայական և մշակութային առումով տարբեր էր և ռազմական առումով բավականաչափ ուժեղ, որպեսզի  վտանգ ներկայացներ ամերիկյան անվտանգության համար:

Սակայն 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, մուսուլմանների դեմ պատերազմը կարծես ավարտված էր, և վտանգավոր մուսուլմանների պատմություններն այլևս  լրատվամիջոցների վերնագրերում չէին ներառվում։ Հակամուսուլմանական հռետորաբանությունը գրեթե ամբողջությամբ բացակայում էր Թրամփի 2020 թվականի նախընտրական քարոզարշավից։ Այս փուլում իսլամաֆոբիայի փոխարեն որպես ԱՄՆ-ի թշնամիներ ներկայացվեցին Ռուսաստանն ու Չինաստանը։

Իսրայելի կողմից Գազայի  ռմբակոծությունը աննախադեպ և ուժգին կերպով ԱՄՆ վերադարձեց հակաիսլամական քարոզչությունն ու իսլամի դեմ հարձակումները։ Իլինոյս նահանգի Փլեյնֆիլդ քաղաքում 6-ամյա Վադիյա Ալֆիումեն սպանվել է դանակով զինված անձի կողմից, ով տասնյակ հարվածներ է հասցրել նրան ու մորը և բղավել. «Դուք մահմեդականներդ, պետք է մեռնեք»։ 

Իսրայելի ղեկավարները հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գործողությունը բազմիցս բնութագրել են որպես Իսրայելի սեպտեմբերի 11։ Այս համեմատությունն անընդունելի է, քանի որ ՀԱՄԱՍ-ը նպատակ ունի վերջ դնել արդեն մեկ դար շարունակվող Իսրայելի օկուպացիային, մինչդեռ Ալ-Քաիդան ձգտում էր ԱՄՆ-ի հետ պատերազմի: 

Արևմտյան պետական պաշտոնյաների կողմից սիոնիստական օկուպանտ ռեժիմին աջակցելու շրջանակներում Պաղեստինի և մուսուլմանների մասին պետական պաշտոնյաների անհավասարակշիռ և անազնիվ հայտարարությունները նախկինից ավելի լարեցին մթնոլորտը, նպաստելով իսլամաֆոբիայի աճին։

ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի հիքմով իրականացված հարձակումներն աճել են 180%-ով, Կանադայում՝ 1300%-ով, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 600%-ով։

Գազայի հիվանդանոցներից մեկի ռմբակոծության հետևանքով զոհված պաղեստինցիների դիերը։

Փորձագետների կարծիքով՝ իսլամաֆոբիան նվազեցնում է Իսրայելի կողմից պաղեստինցիների ջարդերի հոգեբանական բեռը։

Չնայած մուսուլմանների նկատմամբ բռնությունների աճին, Բրիտանիայում, Գերմանիայում,  Ֆրանսիայում արգելվել են պաղեստինի կողմնակիցների ցույցերը։ Սակայն պաղեստինցիների մեծ թվով կողմնակիցներ այնուամենայնիվ դուրս են եկել փողոցներ։ Ֆրանսիայում ոստիկանությունը արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով ցրել է ցույցերը, իսկ Գերմանիայում՝ դիմել ֆիզիկական բռնության։

Բռնությունն այնքան շատ էր, որ քննադատության առաջացավ Բրիտանիայի խորհրդարանականների կողմից։ Տարբեր քաղաքական կուսակցություններ, ներառյալ՝ իշխող պահպանողականները, խստորեն  քննադատեցին կառավարությանը՝ ատելության աճը և նման հանցագործությունները կանխելու հարցում անկարողության համար։ 

Գերմանիայի  համալսարանի պրոֆեսոր և քաղաքական հարցերի փորձագետ Մաթիաս Ռոհեն զգուշացրել է երկրում հակաիսլամական տրամադրությունների աճի կապակցությամբ, նշելով, որ  որ իսլամաֆոբիայի դեմ պայքարը պահանջում է հասարակության ավելի մեծ շերտերի ակտիվ մասնակցություն:

Հոկտեմբերի 7-ից Եվրոպայում իսլամաֆոբիայի և պաղեստինցիների նկատմամբ ատելությունը ներկայացվում է  որպես նորմալ երևույթ, ինչը ցնցող է։ Այն կարծիքը, որ բոլոր նրանք, ովքեր աջակցում են Պաղեստինին, աջակցում են ահաբեկչությանը, ցավոք, Արևմուտքում դարձել է կազմակերպված մեդիա քաղաքականություն:

Իսլամագետները կարծում են, որ իսլամի, Ղուրանի և իսլամի մարգարեի նկատմամբ Արևմուտքի ռազմատենչ վերաբերմունքի հիմնական պատճառը տարբեր ռասաների մարդկանց ուրիշների գերիշխանությունից ազատելու կարողությունն է։

Ղուրանն անընդունելի է  համարում ճնշումը  և դա հարամ է համարում։  Ղուրանը և իսլամի մարգարեն խոսում են ռասաների և գույների միջև տարբերությունների բացակայության մասին և նշում, որ մարդիկ գերազանցության կարող են հասնել  բարեպաշտության միջոցով:


 

Islamophobia is an urgent problem in Germany, expert says . 2023. Anadolu Agency.

Suella DeVille & the UK government’s criminalisation of Palestine solidarity . 2023 . The New Arab.

State hate: How the authorities fuel Islamophobia. 2024. Counterfire.

British lawmakers slam government for not tackling rising Islamophobia. 2023. Anadolu Agency.

Islamophobia in the US is rooted in its unconditional support for Israel. 2023.The New Arab.