Ադրբեջանը զգուշացրել է Ֆրանսիային՝ Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i219420-Ադրբեջանը_զգուշացրել_է_Ֆրանսիային_Հայաստանին_զենք_վաճառելու_կապակցությամբ
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է․ «Անտեսելով Բաքվի նախազգուշացումը, Ֆրանսիան Հայաստանին հարձակողական հրետանային տեխնիկա և այլ զինատեսակներ է տրամադրում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական օրինակն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2024 07:11 Asia/Tehran
  • Ադրբեջանը զգուշացրել է Ֆրանսիային՝ Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է․ «Անտեսելով Բաքվի նախազգուշացումը, Ֆրանսիան Հայաստանին հարձակողական հրետանային տեխնիկա և այլ զինատեսակներ է տրամադրում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական օրինակն է»։

Հայտարարության մեջ ասված է․ «Թեև անցած տարի Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարեց, որ Հայաստան ուղարկվող զինտեխնիկան պաշտպանական բնույթ է կրում, սակայն երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանին տրամադրվում է հարձակողական զենք, ինչը Փարիզի իշխանությունների  կեղծավորության հերթական դրսևորումն է։

Մակրոնի կառավարությունը, որը հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմական և աշխարհաքաղաքական ինտրիգների քաղաքականությանը, խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ճանապարհին»։

Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նաև ասված է․ «Ֆրանսիայի ներկայիս ղեկավարությունը  հեռացել է  կարգավորման և տարածաշրջանային գործընթացից և վարում է  ապակառուցողական ու կողմնակալ քաղաքականություն։ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ֆրանսիայի կողմից Հայաստանի  զինումը, ինչն օգնում է Հայաստանի ղեկավարության չարամիտ քաղաքականությանը, և՛ քաղաքական անպատասխանատվություն է, և՛ ճանապարհ դեպի նոր պատերազմ»։