Իրանի նախագահական ընտրությունները․ Երևանում և Կապանում կբացվի 3 ընտրատեղամաս
Քանի որ մոտենում է Իրանի նախագահական ընտրությունների քվեարկության օրը, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով Հայաստանում Իրանի քաղաքացիներին՝ գնալ Երևանի և Կապանի 3 ընտրատեղամասերից մեկը՝ ընտրություններին մասնակցելու համար։
Այս հաղորդագրության մեջ ասվում է. «Տեղեկացնում ենք Հայաստանում գտնվող Իրանի բոլոր հարգելի քաղաքացիներին և հայրենակիցներին, որ Իսլամական հայրենիքում Իրանի Իսլամական Հանրապետության 14-րդ նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, երեք ընտրատեղամաս կբացվեն Երևանում ԻԻՀ դեսպանատանը, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում և Կապանում գլխավոր հյուպատոսությունում»։
Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հայտարարության համաձայն, Հայաստանում բնակվող իրանցիները կարող են ուրբաթ օրը 2024 թվականի հուլիսի 28-ին Հայաստանի ժամանակով ժամը 08.00-19.00 Անձը հաստատող վկայականով կամ Ազգային քարտով կամ իրանական վավեր անձնագրով գնալ ընտրատեղամաս քվեարկելու։
Նշենք, որ ազգային այս կարեւոր գործին կարող են մասնակցել 2006 թվականի հունիսի 29-ին կամ դրանց առաջ ծնվածները (18 տարեկանը լրացած անձինք)։
Այս կապակցությամբ Հայաստանում բնակվող հարգելի իրանցիների հարցերին կպատասխանեն Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը 010280457 համարով և կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը 077389658 համարով։